00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հետընտրական կրքերը չեն ավարտվում, նախընտրականները՝ չեն սկսվում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան նեկայացնում է ապրիլի 11–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում դժգոհ են ընտրության արդյունքներից

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով հետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը:

«Ու հիմա այս գործընթացը գրեթե մասսայական բնույթ է կրում, մեծ իրարանցում է առաջացրել թաղային խուժանի մոտ, քանի որ հենց նրանք են եղել ընտրության պատասխանատուները»,- գրում է թերթը:

Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՀԿ–ն կարող է կայուն մեծամասնություն ձևավորել ԱԺ–ում

Ավելին, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում նաև ներկուսակցական սկանդալ է հասունանում, քանի որ ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ական մի շարք թեկնածուների քվեաթերթիկներ հաշվարկվել են այդ տարածքում ՀՀԿ ուժեղ թեկնածուի օգտին: Ու քանի որ ընտրությունների արդյունքները բողոքարկողը եւ վերահաշվարկ պահանջողը կուսակցությունն է, ներքին որոշում է կայացվել` որեւէ դեպքում չգնալ այդ քայլին, ինչի պատճառով քիչ ձայն ստացած կամ ձայների նվազագույն տարբերությամբ պարտված թեկնածուների մեջ լուրջ դժգոհություն է հասունանում:

«Հայկական ժամանակ». Նոր սկանդալ Սյունքիում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Նա իր թիմակիցների հետ հարձակում է գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը:

Ваге Акопян - Sputnik Արմենիա
Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը եւ նրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին: Այդ մասին երեկ տեղեկություններ էր տարածել araratnews.am կայքը:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում:

«Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում եւ պնդել, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Մեր տեղեկություններով՝ միջադեպ, իրականում, եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում:

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Առաջատար են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն

Հիշեցնենք, որ հայտնի Սդղի գյոլի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին:

Այս անգամ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում սատարել է Աշոտ Արսենյանին եւ փորձել է անել ամեն բան, որ Գորիս քաղաքում Աշոտ Արսենյանը բացարձակ հաղթանակ տոնի, բայց քվեարկության արդյունքներով մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշ Առուշանյանը միասին ավելի շատ ձայն են ստացել, ինչը դուր չի եկել Սուրիկ Խաչատրյանի թիմին: Սա էլ եղել է միջադեպի շարժառիթը, իսկ թե ինչպես է ծագել բուն միջադեպը՝ մեզ առայժմ հնարավոր չեղավ մանրամասն պարզել»,- գրում է թերթը:

«Չորրորդ իշխանություն». Ռեյտինգային սյուրպրիզ Կոտայքից

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Ընտրություններից հետո էլ պատգամավորներն ԱԺ չեն գալիս

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»»,- գրում է թերթը:

«ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել: Անդրանիկ Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից է, եւ իր տարածքում նրան Ճանաչում են ավելի շատ «Գազի Անդո» մականունով:

«Հրապարակ». Դատավորներին կանչել են ՀՔԾ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով էլ՝ հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում դատական համակարգում։

Армянский драм - Sputnik Արմենիա
ՀՔԾ–ում ավարտվել է կաշառք ստացող դատավորի գործի քննությունը

«Իրավապահները պարզել են, որ 2008թ․-ից առ այսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին եւ հարցաքննում։

«Ասում են անգամ, թե Արման Մկրտումյանն անձամբ է դատավորներին հրահանգում գնալ եւ ցուցմունք տալ»,- հավելում է «Հրապարակ»-ը:

«Ժողովուրդ». Հետաքրքիր իրավիճակ Երևանի ավագանու ընտրություններում

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմամբ՝ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Երեւանի ավագանու ընտրություններում. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որը ձեւավորել է Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին:

Այս ընտրություններին չեն մասնակցում նաեւ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացած ուժերը` ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, ՀՎԿ-ն:

Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագանու ընտրություններ. ինչպե՞ս է ընտրվելու Երևանի նոր քաղաքապետը

«Ու հիմա, ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ Երեւանի ավագանիու կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի եւ քաղաքապետ կնշանակի՝ կորոշի երեւանցին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«168 ժամ». ԱՄՆ-ը կփորձի հեռացնել Ռուսաստանին ԼՂՀ-ից

«168 ժամ» թերթը Սիրիայում ԱՄՆ իրականացրած հրթիռակոծության թեմայով զրուցել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ, որը, թերթի փոխխանցմամբ, ասել է. «Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»:

Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը Սիրիային հասցրած ԱՄՆ հարվածը ագրեսիայի դրսևորում է անվանել

Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի պայմաններ, որպեսզի փորձի թելադրել սեփական պահանջները։ «Սիրիական ավիաբազայի թիրախավորումը դեռ միայն թեստ էր, ուժի ցուցադրություն, որի նպատակն էր՝ ստուգել, թե ինչպես կարձագանքի Մոսկվան»,- ասել է Տրոֆիմչուկը։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։

Այս ենթատեքստում է փորձագետը դիտարկում նաև ԼՂ հարցում ԱՄՆ դիրքորոշումը: «Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել եւս, այն դեպքում, երբ Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա։ Սրանից հետո բոլոր ուղղություններով ռուսական «ատկատ» կսկսվի կամ հակառակը՝ Ռուսաստանը կամրապնդվի»,- «168 ժամ»-ին ասել է Տրոֆիմչուկը:

Լրահոս
0