00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

© Sputnik / Nelli Danielyan Арсен Михайлов и Князь Хасанов
Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ազգային փոքրամասնությունները պատգամավորներ կունենան նոր ԱԺ-ում: Այս իրադարձությունը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես ասորական համաշխարհային համայնքում, քանի որ այդ ազգի ներկայացուցիչներն աշխարհի որևէ խորհրդարանում տեղ չունեն:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի ազգային փոքրամասնություններից նոր Ազգային ժողովում ներկայացված կլինեն եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը, յուրաքանչյուրը` մեկական պատգամավորով: Սա նոր ընտրական օրենսգրքի պարտադիր պահանջն է։ Ասորի, քուրդ և եզդի պատգամավորները կանդամակցեն Հանրապետական խմբակցությանը, ռուս պատգամավորը՝ «Ծառուկյան» դաշինքին` որպես մեծությամբ երկրորդ խմբակցության:

Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովից ու ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովից հետաքրքրվեցինք` արդյոք այդ քաղաքական դիրքորոշումը համընկնո՞ւմ է ամբողջ համայնքի քաղաքական հայացքների հետ:

«ՀՀԿ-ն մեզ ընդունել է իրենց շարքերում, իրենց ընտրացուցակներում՝ որպես պատգամավորության թեկնածու, և մենք աշխատել ենք, որ մեր համայնքի ձայները տրվեն ՀՀԿ-ին, և այսօր էլ այդ կուսակցության ցուցակով անցնում ենք ԱԺ: Համայնքում, իհարկե, կլինեն ընդդիմադիրներ»,- ասաց Կնյազ Հասանովը՝ ավելացնելով, որ ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ընթացքում տեսել է բանակում զոհված քուրդ զինվորի տատին, որը հայտարարել է, թե սատարում է Սեյրան Օհանյանին:

«Մի տան մեջ էլ կան ընդդիմադիր և իշխանամետ, նույնը նաև համայնքներում»,- ասաց նա:

© Sputnik / Asatur YesayantsԿնյազ Հասանով
Князь Гасанов - Sputnik Արմենիա
Կնյազ Հասանով

Ասորական միության նախագահ Արսեն Միխայլովն էլ նշեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժերից ամենամեծ աջակցությունն է ցույց տալիս ասորական համայնքին: ՙԲայց ասել, որ մեր համայնքը 100 %-ով սատարել է, սխալ կլինի: Կան քիչ տոկոսով ընտրողներ, որ ուրիշ ուժերի են սատարել՚,- ասաց Միխայլովը:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները վստահ են, որ կկարողանան ԱԺ-ի իրենց աշխատանքով աջակցել հարազատ համայնքին՝ բարձրաձայնելով ազգային կրթության, մշակույթի, անձի իրավունքների, կենցաղային խնդիրները:

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Միխայլով
Арсен Михайлов  - Sputnik Արմենիա
Արսեն Միխայլով

Իսկ իրենց փոքրաթիվ լինելն ԱԺ-ում նպատակների իրականացմանը չի խոչընդոտի:

Ազգային փոքրամասնություններն անկախ Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ են ներկայացված լինելու: Սա, ըստ բանախոսների, էթնիկ համայնքներում մեծ ոգևորություն է առաջացրել, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

Ասորական համայնքի ներկայացուցչի խոսքով` աշխարհի ասորիների թիվ մեկ լուրն այսօր Հայաստանի խորհրդարանում պատգամավոր ունենալն է, քանի որ աշխարհի որևէ այլ երկում բնակվող ասորիները նման արտոնություն չունեն:

Русская версия

Լրահոս
0