00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:07
3 ր
Սվետլանա Գրիգորյան
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստվածները կամ թերի պատվաստվածները. Սվետլանա Գրիգորյան
09:14
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ո՞վ է փոխարինելու Շառլ Ազնավուրին ՀՀ դեսպանի պաշտոնում

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 12–ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Հերմինե Նաղդալյանը դեսպան կդառնա

«Փաստ» օրաթերթը գրում է. Նոր խորհրդարանի ձևավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում: Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում-գտնում են նրան համապատասխան աշխատանք:

Вардан Тоганян - Sputnik Արմենիա
ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան. «Կապեր եմ հաստատելու փոքր և միջին ձեռնարկությունների հետ»

Թեև մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը Աժ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակի:

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին փոխնախարարի պաշտոն է տալիս. հայտարարություն կլինի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված և ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը:

Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին և քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաև, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղևորափոխադրող ընկերությունը:

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաև այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար:
Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել և հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ»:

«Ժամանակ». Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան.

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարևոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։

Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով:

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում:

«Իրավունք». Պարոնայք դաշնակների ախորժակը մեծացել է

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի և ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:

Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռևս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»:

Русская версия

Լրահոս
0