00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երթուղայիններում «տնավորված» գողերի և թուրքական ապրանքների դիրքերի ամրապնդման մասին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 14–ի մամուլի տեսությունը։

Առավոտ. «Կայֆ ա տալըմ»

Ինչո՞ւ են Սասի Արտակն ու մյուսները ցանկանում դառնալ պատգամավոր։ Այս հարցի պատասխանը թերթի խմբագրականը փորձել է ամփոփել մեկ նախադասության մեջ` «կայֆ ա տալըմ»։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Հին դեմքերի նոր մուտքը խորհրդարան

«Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որևէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել։ Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն` առանց ծպտուն հանելու։ Դուք կասեք` նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն և այլն։ Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետև փորձը ցույց է տալիս` այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է։ Հետևաբար պատճառները պետք է փնտրել «հոգևոր» ոլորտում։ Իսկ «հոգևորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ` «կայֆ ա տալըմ»»,-գրում է թերթը։

Իրատես. «Գողերը «տնավորվել» են երթուղայիններում»

Թերթի դիտարկմամբ` երթուղայիններում գողության դեպքերը շատացել են։ Ավելին, նշվում է, որ ամեն երթուղային «սեփական» գողերն ունի, որոնք տնավորվել են այնտեղ ու «գործի» են գնում։

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Կիևյան կամրջից նետված տղամարդը գրություն է թողել. «Ես գող եմ եղել...»

«Երեկ մի այդպիսի դեպք պատահեց թիվ 33 ավտոբուսում, որի ականատեսն էր նաև մեր աշխատակիցը։ Մինչ այդ նկատենք, որ ավտոբուսում մշտապես «ասեղ գցելու» տեղ չի լինում, մարդիկ իրար վրա «բարձրացած» են երթևեկում։ Սույն ավտոբուսի վարորդներն ուղևորներին նույնիսկ հորդորում են զգույշ լինել, քանի որ գողերի հետ են երթևեկում։ Բանից պարզվում է, որ գողերին բացահայտողներն էլ կրակն են ընկնում։ Երեկ, երբ ավտոբուսում գտնվող մեր աշխատակիցը զգուշացրել է կողքին նստած աղջկան, թե նրա պայուսակից պատրաստվում են գողություն անել, հայտնվել է այդ գողերի թիրախում։ Նրա հետ գողերը ևս իջել են ավտոբուսից և հետապնդել։ Վերջինս արագ կողմնորոշվել է և օգնություն կանչել, որից հետո հետապնդողներն անհետացել են»,-գրում է թերթը։

Հայկական ժամանակ. «Թուրքերը գրավում են»

Թերթը, հենվելով պաշտոնական տվյալների վրա, գրում է, որ թուրքական ապրանքներն ամրապնդում են իրենց դիրքերը։

Сделано в Турции - Sputnik Արմենիա
Կիպրահայ գործարար. «Կառավարությունը խրախուսում է թուրքական ապրանքների ներմուծումը»

«Եթե անցած տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արդեն` ավելի քան 24 միլիոն դոլարի ապրանք։ Հայաստան ներմուծվող ապրանքների 5.1 տոկոսը եղել են թուրքական ապրանքները։ Չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ցուցանիշի այսպիսի կտրուկ աճը մի որոշ չափով կարող է լինել ապրանքների մաքսային արժեքի արհեստական բարձրացման հետևանք»,-գրում է թերթը։

Հայոց աշխարհ. «Լիթուրգիայի հայկական տարբերակի մասին»

Թերթը գրում է, որ ճիշտ կլիներ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների վրա լիթուրգիայի կարգով դնել տարածաշրջանների հետագա կառավարման պարտավորություն։ Այդ գործելաոճը բնորոշ էր Հին Հունաստանին։

«Հին աթենացիները ոչ մի հարկ չէին վճարում։ Միայն ամենալուրջ և վտանգավոր դեպքերում ռազմական հատուկ հարկ էր դրվում ամենաունևոր քաղաքացիների ուսերին։ Ավելի ճիշտ, գրավ էր վերցվում հարուստների սեփականությունը, իսկ որպես փրկագին` հարուստ աթենացիները պետք է ֆինանսավորեին որոշակի միջոցառումներ։ Իսկ առօրյա կյանքում հարուստները պետք է հոգային հետևյալ ծախսերը` թատերական արվեստի պետական փառատոների կազմակերպումը հունվարին և ապրիլին` խաղողագործության և գինու աստված Դիոնիսոսի պատվին, աթենական նավատորմի հիմքի` տրիրեմա նավերի կառուցումն ու պատշաճ մակարդակով պահպանումը»,- գրում է թերթը։

Левон Тер-Петросян, - Sputnik Արմենիա
Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

«Ժամանակ». Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. ինչո՞վ կզբաղվեն նրանք այսուհետ

««Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ Օսկանյանը կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։

Հենց Օսկանյանն է սկիզբ դրել այս համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի միջև սերտ համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։

Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր կողմից ստեղծված Ամերիկայի փաստաբանների միության հետ»,-գրում է թերթը։

Լրահոս
0