13:00 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ–ին Ադրբեջանի զորավարժությունների կապակցությամբ

© Photo : RazmInfo
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8720

Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժությունները տեղի են ունենում ԵԱՀԿ փաստաթղթերի խախտմամբ. Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 16-ից 21-ն Ադրբեջանում անցկացվելու է զորավարժություն, որում ներգրավված է լինելու մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռահրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

«Հայաստանն ուսումնասիրել է իրավիճակը. այստեղ հստակորեն կա Վիեննայի փաստաթղթով ստորագրված պարտավորության խախտում։ Վիեննայի պայմանագրի համաձայն` եթե զորավարժությունների մասնակիցների թիվը գերազանցում է 9 հազարը, ապա պետք է վաղուց իրազեկած լինեին ԵԱՀԿ-ին», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը խախտման մասին իրազեկել է ԵԱՀԿ-ին: Դեռ հայտնի չէ, թե պատասխանը երբ կլինի։

Ստորագրված փաստաթղթերը ենթադրում են, որ զորավարժություն անցկացնող ԵԱՀԿ անդամ երկիրը պարտավոր է այդ մասին իրազեկել կազմակերպության բոլոր անդամներին:

Գլխավոր թեմաներ