00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարյանի հիվանդանոց. տեսարան լուսամուտից

© 23artashesНаучно-исследовательский центр охраны здоровья матери и ребенка
Научно-исследовательский центр охраны здоровья матери и ребенка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տվյալ դեպքում ուրվականը թափառում է հեղինակի ներսում, որն ապրել է քաղաքի այն մասում, որտեղ հազարավոր երևանցիներ, յուրաքանչյուրն իր ժառանգած խառնվածքով, հայտարարում էր իր լույս աշխարհ գալու մասին։

Տուն, որը լցվում էր ճիչերով, այն ժամանակ ծննդատուն էր, հիմա` «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», բայց հին երևանցիների համար այն մեկընդմիշտ կմնա Մարգարյանի հիվանդանոց։

© официальный сайт НИЦОЗՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը
Научно-исследовательский центр охраны здоровья матери и ребенка - Sputnik Արմենիա
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը

Դուք տեսնում եք այն լուսանկարում, բայց հեղինակը ձեր ուշադրությունը կդարձնի այն բաներին, որոնք չեք տեսնի լուսանկարի վրա։ Ավելին` չեք տեսնի արդեն երբեք։

Դեպի Սպենդիարյանի (ներկայիս՝ Արամի) փողոց ձգվող հիվանդանոցի մի թևի լուսամուտները նայում էին աղբակույտով մի տեսարանի, որի եզրին մի խանութ կար ։ Խանութում վաճառում էին այն, առանց ինչի այս աշխարհում չեն կարող ապրել ո՛չ նորածինները, ո՛չ ծերունիները` խանութում հաց էին վաճառում։ 

Հիմա ավելի մանրամասն։ Սև հաց էին թխում, տոն օրերին, պատահում էր` սպիտակ։ Վաղ առավոտյան էին բերում, բայց հեղինակը չի հիշում մի օր, որ հերթն էլ ավելի շուտ չգոյանար։ Պարկերով հացը բերում էին, դասավորում դարակներում ու միայն դրանից հետո մարդկանց ներս թողնում։ Գոգնոցներով` ժամանակին, երևի թե՝ մաքուր, կանայք կանգնում էին վաճառասեղանների մոտ, և սկսվում էր այն, ինչին հիմա դժվար է հավատալ։

Улица Амиряна 28/6. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Ամիրյան 28/6

Հացը կշիռով էր վաճառվում. կես կիլո, կիլո, կիլո ու 300 գրամ, երկու… Կինը դանակով կտրում էր բոքոնը, կշեռքի մի նժարին դրվում էր աչքաչափով կտրած կտորը, մյուսին` կշռաքարերը։ Եթե քաշից ավելի էր` հանում էին, պակաս էր` դնում էին։ Ավելորդ կտորները փշուրների հետ հատուկ արկղիկի մեջ էին լցնում։ Մի հերթափոխի ընթացքում այն ամբողջությամբ լցվում էր։ Հետո վաճառողուհիները դրանք իրենց հետ էին տանում, և եթե ինչ-որ մեկը չգիտեր, թե որտեղ էր Երևանում «հացի տեղը»՝ հիմա կիմանա։

Սլաքներով ու կշռաքարերով կշեռքները հայտնվեցին հիսունականների վերջին, բայց ավելի շուտ հայտնվեց հաց կտրող սարքը։ Խոհանոցային դանակի համեմատ՝ դա մի քայլ էր տեխնիկական առաջընթացի ուղղությամբ։

Հաց կտրող սարքի համառոտ նկարագրություն։ Վաճառասեղանի մեջ տեղադրված է սուր սայր` վերև-ներքև շարժվող փայտե բռնակով։ Բոքոնը տեղադրվում է սայրի տակ, ապա բռնակին կտրուկ սեղմելով ուղղվում է ներքև` բոքոնը մասերի բաժանելով (մարդասիրական գիլյոտինի նման մի բան)։ Կտորները կշռվում էին և վաճառվում։ Դրանից գոյացած թափոնները լցվում էին հատուկ ամանի մեջ, որը դատարկվում էր ըստ անհրաժեշտության։

Անցավ որոշ ժամանակ, և հացն էլ փոփոխությունների ենթարկվեց։ Հիմա այն թխում էին հատիկով և տարբեր քաշի։ Հայտնվեցին հայտնի մատնաքաշը, բատոնները, բլիթները և անհասկանալի է, թե ինչու ֆրանսական բառով կոչված՝ տարատեսակ «լիմոնկաները»։

улица Пушкина 56 - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Պուշկինի 56

Հաջորդ քայլը դեպի առաջընթացի պայծառ գագաթները՝ ինքնասպասարկումն էր։ Հիմա կարելի է մոտենալ դարակներին, ընտրել ցանկացած բան, ինչ սիրտը կամենա և մոտենալ դրամարկղին։ Որ մարդիկ բոլորին ձեռք չտան` ամեն դարակի մոտ կախված էր մի փոքրիկ պատառաքաղ` հիմա հացի որակը որոշվում էր փորձելու միջոցով։ Պոլիէթիլենային տոպրակներ գոյություն չունեին, բայց հացը թերթի մեջ փաթաթելը վատ դաստիարակության նշան էր, հացը պետք է տուն տարվեր կտորից պայուսակներում։

Ինչ վերաբերում է «տուն տանելուն»։ Ավելի ճիշտ կլիներ ասել` տուն հասցնել։ Եթե հաջողվեր ժամանակը հետ շրջել, ապա Մարգարյան հիվանդանոցի պատուհաններից հնարավոր կլիներ տեսնել դպրոցական տարբեր տարիքի տղաների, որոնք քայլում ու միաժամանակ, ծամում էին։ Մարդիկ, որոնք հացը առանց ձեռք տալու հասցնում էին սեղանին` չափազանց քիչ էին. ուղղակի անհնար էր թարմ ու անուշաբույր բոքոնից մի կտոր չպոկել ու չտանել բերանը։ Ինչու՞։ Վերընթերցենք Հենրիխ Բեյլի «Հին օրերի հացը», այնտեղ ամեն ինչ ասված է։

…Մարգարյան հիվանդանոցի պատուհաններին է հիմա նայում քաղաքի լավագույն բուլվարներից մեկը, որի տեղը հեղինակի նկարագրած ժամանակներում կեղտող տարածք էր։ Վաղուց քանդվել են և մոռացվել հացի խանութը, կոշկակարի արհեստանոցը, մյուս կողը գտնվող «Ժողովրդական գործիքների վերանորոգումը», նաև
«Հյութեր-ջրեր» տաղավարն՝ իր հիշվող գրառումով. «Գետնին թքելն արգելվում է»։

Բայց այդ մասին հաջորդ անգամ։

Русская версия

Լրահոս
0