00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում հիշում են ավիաաղետի զոհ դարձած երաժիշտներին

© Sputnik / Armenuhi MkhoyanВ Гюмри проводится IX Международный конкурс-фестиваль "Возрождение"
В Гюмри проводится IX Международный конкурс-фестиваль Возрождение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում անցկացվող մրցույթ-փառատոնի անվանակարգերից մեկը նվիրվել է Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներին, որոնք ավիաաղետի զոհ էին դարձել անցած տարեվերջին:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի անվանակարգերում ավելացել է ևս մեկը՝ ի հիշատակ Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտների, որոնք 2016 թվականի դեկտեմբերին ավիաաղետի զոհ դարձան. ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռն աղետի ենթարկվեց Սև ծովում:

Ансамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване - Sputnik Արմենիա
Բարսեղ Թումանյան. «Ալեքսանդրովի համույթի հետ ես էլ կոտրվեցի»

Մրցույթն անցկացվում է հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ:

Այս տարի առաջին անգամ տեղ է գտել նաև «Փողային գործիքներ, քաղաքացիական և զինվորական նվագախմբեր» անվանակարգը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 6 նվագախումբ՝ 2 քաղաքացիական և 4 զինվորարական: Մրցույթն անցկացվեց ապրիլի 15-ին «Գոհար» երաժշտանոցում:

«Նման մրցույթի անհրաժեշտությունը վաղուց կար, ու, փառք Աստծուն, «Վերածնունդ» փառատոնի շրջանակում առաջին անգամ հայտարարվեց այս անվանակարգը, որն իմ կարծիքով՝ շարունակական կլինի»,- նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, զինվորական գլխավոր դիրիժոր գնդապետ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է հատկապես այն, որ անվանակարգը նվիրվում է Ալեքսանդրովի անսամբլի հիշատակին:

«Գաղափարը միավորեց բոլորիս. անվանակարգը նվիրված է Ալեքսանդրովի անսամբլի անմեղ զոհերի հիշատակին՝ գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ ԶՈՒ գլխավոր զինվորական դիրիժոր Վալերի Խալիլովի գլխավորությամբ: Շատ ուրախ եմ, որ նրան ու նրա ղեկավարած անսամբլը հիշում ենք այստեղ»,- ասաց Պողոսյանը:

Ժյուրին, որի կազմում Հայաստանի, ՌԴ-ի և Էստոնիայի լավագույն երաժիշտներն են, լավագույն խմբերի անունները կհրապարակի մի քանի օրից:

© Sputnik / Armenuhi MkhoyanԺյուրիի անդամները
В Гюмри проводится IX Международный конкурс-фестиваль Возрождение - Sputnik Արմենիա
Ժյուրիի անդամները

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Շիրակի կայազորի պրոֆեսիոնալ նվագախմբերից բացի, ելույթ ունեցան նաև Փարաքարի Հ. Եդիգարյանի անվան ու Երևանի Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցների նվագախմբերը: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին ժյուրիի անդամները, երեխաները ոչ պակաս արհեստավարժ էին ներկայացնում զինվորական խրոխտ քայլերգերը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԵլույթ ունեցան նաև Փարաքարի Հ. Եդիգարյանի անվան ու Երևանի Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցների նվագախմբերը:
В Гюмри проводится IX Международный конкурс-фестиваль Возрождение - Sputnik Արմենիա
Ելույթ ունեցան նաև Փարաքարի Հ. Եդիգարյանի անվան ու Երևանի Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցների նվագախմբերը:
ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը կործանվել էր դեկտեմբերի 25-ին: Աղետի հետևանքով զոհվել էր 92 մարդ, որոնց թվում էին նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝  «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու համար:

Русская версия

Լրահոս
0