00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբյան․«Յուրի Խաչատուրովի նշանակումը պետք չէ գերագնահատել»

© Sputnik / Asatur YesayantsВиген Акопян
Виген Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ձգձգումը քաղաքական շահարկումների պատճառ դարձավ, այնինչ իրականում դա Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված սովորական ռոտացիա էր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նշանակումը Կազմակերպության քաղաքականության ռազմավարական փոփոխությունների չի հանգեցնի: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Տիգրան Բալայան. Հայաստանը կնպաստի ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը

ՀԱՊԿ երկրների նախագահները ապրիլի 14-ին Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակեցին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

«Կարծում եմ՝ ռազմավարական տեսանկյունից ՀԱՊԿ-ի գործունեությունը չի փոխվի։ Խաչատուրովը դարձավ Կազմակերպության ռազմական կառույցի ղեկավար։ Իհարկե, նա փորձառու զինվորական է, որը կարող է լիովին ընդունելի լինել ՀԱՊԿ բոլոր անդամների համար՝ հաշվի առնելով Հայաստան գալուց առաջ նրա անցած ճանապարհը», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը չբացառեց, որ ինչ-որ բան կարող է փոխվել կազմակերպչական հարցերում: Նա շեշտեց, որ ՀԱՊԿ քարտուղարի գործառույթն ավելի շատ կատարողական է, քանի որ ամեն կախված է Կազմակերպության քաղաքական որոշումներից։

Այդ տեսակետից, Հակոբյանի խոսքով, Խաչատուրովի նշանակումը պետք չէ գերագնահատել։

«Այդ նշանակումը շատ երկար ձգձգվեց և, քաղաքական երանգ ստանալով, մեծ հետաքրքրություն առաջացրեց, այնինչ իրականում դա սովորական ռոտացիա է՝ հաստատված բոլոր փաստաթղթերով» — ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նշանակման ձգձգված գործընթացը պայմանավորված էր քաղաքական տարաձայնություններով, այդ պատճառով էլ շահարկումներ շատ եղան, որոնք դժվար թե որևէ կապ ունեին Խաչատուրովի անձի հետ։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված հնարավոր սրացումներին և ՀԱՊԿ դիրքորոշմանը, ապա, Հակոբյանի խոսքով, իրավիճակն այս դեպքում միանշանակ չէ։

«Մի կողմից ՀԱՊԿ-ի դիրքորոշումը կարող է ընդգծված լինել, մյուս կողմից էլ՝ հակառակը՝ կարող է լինել շատ ավելի նուրբ ու զգուշավոր, որպեսզի Խաչատուրովը կողմնապահությամբ աչքի չընկնի։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը հավանաբար կուզենա ավելի խիստ արձագանքել իրավիճակի սրմանը, բայց հայկական կողմը չպետք է մեծ սպասելիքներ ունենա», — նշեց Հակոբյանը։

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ եթե ագրեսիայի դրսևորում լինի, ապա ՀԱՊԿ-ն չի գործի Կանոնադրության սահմաններում: Մյուս դեպքերում, ըստ Հակոբյանի, Խաչատուրովը կաշխանի չչարաշահել պաշտոնը, որպեսզի խուսափի մեղադրանքներից։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որն իր ներքին աշխատանքային մեխանիզմներով ու ավանդույթներով կայացման ճանապարհին է գտնվում։ Որպես օրինակ նա նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին, որի նշանակումը, ըստ քաղտեխնոլոգի, ԵԱՏՄ-ում տեսանելի առավելություն չի տալիս Հայաստանին։

Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անցած ուղին

Փորձագետը հորդորեց չգերագնահատել և միաժամանակ չթերագնահատել Խաչատուրովի նշանակումը։
ՀԱՊԿ բարձրագույն վարչական պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին նշանակելու միաձայն որոշումն ընդունվել է ապրիլի 14-ին Բիշքեկում, ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Յուրի Խաչատուրովն իր պարտականությունները կստանձնի այս տարվա մայիսի 2-ին։

ՀԱՊԿ-ն հիմնվել է 2002թ. մայիսի 14-ին: Մինչ այդ՝ 1992թ. մայիսի 15-ին, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը, որում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան»:

Русская версия

Լրահոս
0