00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն այն չէ, երևանցիներն այն չեն. նոր քաղաքապետին սպասող քաղաքը

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «դռան բանալին» ստանալու համար պայքարողների մեջ ամենափորձառուն Տարոն Մարգարյանն է, «ամենաերաժշտականը»` Նիկոլ Փաշինյանը, ամենագեղեցիկը` Զարուհի Փոստանջյանը։ Իսկ ո՞ւմ կարիքն ունի Երևանը։

Իհարկե, ցանկալի է, որ փորձը, հմայքն ու ձայնային ունակությունները մեկտեղվեն, բայց նախ` այդպես հազվադեպ է լինում, հետո էլ միևնույն է` քաղաքապետ լինելու համար այդքանը բավարար չէ։ Քաղաքին պետք է մեկը, որը սրտանց կսիրի Երևանը, ոչ թե իրեն` Երևանի սրտում։

Տվյալ դեպքում տեղին չեն այն բողոքները, թե «Երևանն արդեն այն չէ, երևանցիներն էլ առաջվանը չեն…»։ Ունենք այն, ինչ ունենք։ Ինչ էլ ունենք, մերն է, մենք ենք։ Իսկ մենք տարբեր ենք` եղել ենք, կանք ու կլինենք։ Քաղաքը չի կարող երեկվա օրով ապրել, բայց պարտավոր է իմանալ իր անցյալը։ Համառոտ ակնարկ` հիշողությունը թարմացնելու համար։

Тарон Маргарян Заруи Постанджян Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլը երգեց, Աշոտյանը ֆալշ որակեց, Զարուհին էլ եռագույնը գտավ. քաղաքապետ ենք ընտրում

Եթե հանգիստ թողնենք Մենուայի որդի Արգիշտիին, ապա Երևանը 53 քաղաքագլուխ է ունեցել, Տարոն Մարգարյանը հիսունչորսերորդն է։ Ես տեսել եմ նրանցից 17-ին։ Ասածս գուցե վերացական և կողմնակալ թվա, բայց ինչևէ…

Առաջինը Գուրգեն Փահլևանյանն էր, քաղաքի ղեկավարությունը ստանձնեց 1975 թվականին, երբ դեռ դպրոցական էի։ Հիշում եմ, որ նրա օրոք բոլոր տրամվայներում հայտնվեցին այդ փոխադրամիջոցից օգտվելու կանոնները։ Տեքստի տակ գրված էր. «Հաստատում եմ։ Երևանի քաղաքային գործկոմի նախագահ Գ. Փահլևանյան»։ Գրածին հաջորդում էր ստորագրությունը։ Կարճ ու խիստ հորդոր էր։ Հիշողությունիցս չի ջնջվել։

Նրան հաջորդող Սուրեն Վարդանյանից հետո եկավ Գրիգորի Հասրաթյանը։ Այստեղ արդեն ասելիք կա։ Երևանի կենտրոնը սկսեց ազատվել հետնախորշերից, քաղաքի դեմքը լուսավորվեց, կանաչեց, ավելացան այգիներն ու կանաչապատ տարածքները, սկսեցին գործել շատրվանները։ Սայաթ Նովայի փողոցը թարմացավ, մրգատու ծառեր տնկեցին։ Շատ էին վախենում ապօրինի բերքահավաքից։ Իհարկե, նման բան չեղավ։ Վերացրին առնետների բները, փոսը հավասարեցրին, մեջը ջուր լցրին, ու այդպես առաջացավ Կարապի լիճը։ Թամանյանը գծագրեց քաղաքի գլխավոր նախագիծը, Հասրաթյանը թույլ տվեց իրականացնել այն։ Միաժամանակ նա կյանքի կոչեց ճարտարապետական ամենահամարձակ որոշումները` ցույց տալով, որ եթե առաջարկն արդարացված է, ապա պետք է իրականություն դարձնել` անկախ կուսակցական համընդհանուր վերահսկողությունից։ Նոր բնակելի թաղամասեր հայտնվեցին, որոնք մոսկովյան ոճով կոչվում էին «Չերյոմուշկի»։ Քաղաքը սկսեց նմանվել մայրաքաղաքի։ Շնորհակալություն։

Айк Киракосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևանի ավագանու ընտրություն. ով ինչպիսի մեկնարկային դիրք ունի

Հաջորդ քաղաքապետը Հրանտ Ենգիբարյանն էր։ Աշխատեց ընդամենը մի քանի ամիս, այնպես որ ոչինչ ասել չեմ կարող։

Նրանից հետո եկան Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Ավագյանը։ Երկուսն էլ` բարձրաստիճան կուսակցականներ, բայց, ինչպես այն ժամանակ էին ասում, «տնտեսական աշխատանքի մեծ փորձ ունեցող» անձինք։ Դա կարևոր էր։ Այն ժամանակ, երբ քաղաքը կառուցվում էր բուռն տեմպերով, բոլոր ճանապարհները տանում էին դեպի քաղխորհուրդ։ Այնտեղ էր որոշվում էր ամենակարևոր հարցը` բնակարանային խնդիրը։ Մեծ շրջանառություն ուներ «ասվանշիկ» բառը («освоение» բառից. — խմբ., այսինքն այն մարդիկ, որոնք քանդած տների դիմաց նոր բնակարանի էին սպասում), հազարավոր երևանցիներ նոր բնակարաններ ստացան, քաղաքի քարտեզի վրա հայտնվեց մի վայր, որը շփոթեցնում էր հյուրերին, բայց հասկանալի էր երևանցիների համար` «Բանգլադեշը»։

Արտաշես Գեղամյանը խորհրդային շրջանի վերջին քաղաքագլուխն էր։ Երևանի համար ամենաբարդ ժամանակաշրջանն էր` գործադուլներ, հացադուլներ, հանրահավաքներ… Իսկ մարդիկ պետք է ուտեին, խմեին, բուժվեին, ոչինչ կանգնեցնել չէր կարելի, քաղաքը պետք է ապրեր։ Նոր ժամանակը նոր մոտեցումներ էր պահանջում։ Գեղամյանը կարծես թե կարողացավ լուծել այդ խնդիրը։

Երևանի առաջին հետխորհրդային քաղաքապետը Համբարձում Գալստյանն էր։ Նրանից հետո` Վահագն Խաչատրյանն ու Աշոտ Միրզոյանը։ Քաղաքականությունը շատ էր, հերթն ուրիշ բանի չէր հասնում։ «Սիրելի» զբաղմունք դարձավ հուշարձաններ փլուզելն ու փողոցներ վերանվանելը։ Կյանքն ուրախ դառնալու փոխարեն դժվարացավ, պայծառ հույսերը չիրականացան։

Վանո Սիրադեղյան։ Նշանավոր կերպար, գրող, քաղաքական գործիչ, անտառտնտեսության պետ, ներքին գործերի նախարար, մայրաքաղաքի քաղաքապետ` ամեն ինչից մի քիչ։ Ուրիշ ի՞նչ կարելի է ավելացնել։ Երբեմն լռելն ավելի դժվար է, քան խոսելը։ Բայց լռենք։ Կարճ ասած` փախուստի մեջ է։

Айк Киракосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագանու ընտրություն. պայմանավորվածություններ և սուր մտքի փայլատակումներ

Քաղաքապետ հասկացության վարկանիշն ակնհայտորեն նվազեց։ Աթոռը զբաղեցրեց կոչումով գեներալ Սուրեն Աբրահամյանը։ Աշխատեց մեկ տարի։ Դե ի՞նչ կարելի է անել մեկ տարում։

Հաջորդ եռյակը` Ալբերտ Բազեյան, Ռոբերտը Նազարյան, Երվանդ Զախարյան։ Քաղաքային իշխանությունների քաղաքականությունը դարձավ ավելի ընկալելի, գործողությունները` գիտակցված, երևանցիները քաղաքապետարանի նկատմամբ ունեցած կայուն բացասական վերաբերմունքը փոխեցին։

2009 ապրիլին իշխանությունն իր ձեռքը վերցրեց Գագիկ Բեգլարյանը, սակայն մեկ տարի անց լքեց քաղաքապետի աթոռը։ Քաղաքի շենքերի ճակատային հատվածները լվացվեցին, ինչն, անկասկած, լավ էր։ Բեգլարյանը ստացավ «Չոռնի Գագո» մականունը, ինչի պատճառը, հավանաբար, նրա թխամաշկ լինելն էր։

Կարեն Կարապետյանի` քաղաքապետի պաշտոնում լինելը նույնպես ակնթարթ թվաց։ Նրա ինքնակամ հրաժարականի մասին տարբեր կարծիքներ հնչեցին, բայց նրա հեռանալը Երևանն ընդունեց ափսոսանքով։

Հասանք Տարոն Մարգարյանին`գործող 54-րդ քաղաքապետին։ Քաղաքապետի արածն ակներև է, չարածը, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվի, եթե երևանցիները վստահեն նրան նաև առաջիկա ընտրության ժամանակ։

Կրկնեմ` գնահատականները, որոնք տվել եմ Երևանի քաղաքագլուխներին, բացառապես սուբյեկտիվ են։ Ճաշակի հարց է, այդ պատճառով դրանք կարող են չհամընկնել մյուս քաղաքացիների կարծիքի հետ, բայց միևնույնն է` վերոնշյալներից յուրաքանչյուրն իր հետքը թողել է։

Շուտով հայտնի կլինի նոր քաղաքապետի անունը։ Ի՞նչ ենք տեսնում այս պահին։ Մեկի փորձառությունը, մյուսի` ճիշտ նոտաներով երգելու ցանկությունը, երրորդի կանացի հմայքը։ Քաղաքի համար լիովին ընդունելի է խելամտությունը, անկաշկանդ նախաձեռնությունը, անձնական հավակնությունները։ Սպասենք մայիսի 14-ին։

Русская версия

Լրահոս
0