21:24 20 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.02
  • GBP634.24
  • EUR557.50
  • RUB7.59
10-րդ ռազմակայան

Գյումրիում կորած ռուս զինծառայողը հայտնաբերվեց

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46151

Երեք օր առաջ կորած ռուս զինծառայողը հայտնաբերվել է Գյումրու «Մուշ» թաղամասում:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանից անհետ կորած զինծառայող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել է Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ փաստելով, որ զինծառայողը ողջ է և առողջ, մարմնական վնասվածքներ չունի:

«Այս պահին նրան ուղեկցում են ոստիկանության բաժին, որտեղ համապատասխան բացատրություն տալուց հետո մի շարք հանգամանքեր կպարզվեն»,- նշեց Կարեն Գաբրիլեյանը:

Նրա խոսքով՝ դեռ հստակ չէ՝ զինծառայողն ում բնակարանում է եղել, որտեղ է եղել այս ընթացքում:

«Մյուս հանգամանքերը կճշտվեն: Ամենակարևորն այն է, որ հայտնաբերվել է առանց վասվածքի»,- շեշտեց դատախազը:

3 օր առաջ Գյումրու ռուսական 102 ռազմակայանից անհետ կորած զինծառայող, ՌԴ քաղաքացի 35-ամյա Դմիտրի Լոշմանովի անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

Գլխավոր թեմաներ