00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս երաժիշտը` հայերին. «Ոչ միայն ձեր երկիրն է արևոտ, այլև` մարդիկ»

© Sputnik / Armenuhi MkhoyanВыступление Хора Александрова в Гюмри
Выступление Хора Александрова в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական համույթի ներկայացուցիչները Հայաստանից Ռուսաստան կտանեն հայկական սրտաբաց ընդունելությունն ու արևի պես ջերմ մթնոլորտը:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական համույթի արտիստները դեռ երկար կհիշեն հայերի ջերմ ընդունելությունը։

Выступление ансамбля им. Александрова - Sputnik Արմենիա
Ալեքսանդրովի համույթը փյունիկի պես վերածնվում է և պատրաստ է համերգ տալ Հայաստանում

Ապրիլի 19-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ փառատոնի կազմկոմիտեի ուշադրությունից դուրս չէր մնացել 2016 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը: Երեկոյի ընթացքում, հիշելով ավիաաղետի ենթարկված Տու-154 ինքնաթիռում գտնվող Ա.Վ Ալեքսանդրովի համույթի երգչախմբի արտիստներին՝ բեմից ցուցադրվեցին հատվածներ նրանց ելույթներից, ինչպես նաև` զոհված արտիստների լուսանկարները:

Երկու կատարմամբ հանդես եկավ նաև երջանիկ պատահականությամբ այդ թռիչքին չմասնակցած երգչախմբի մենակատար Բորիս Դյակովը, որին հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում հեռանալ բեմից՝ հոտնկայս ծափերով հարգանքի տուրք մատուցելով անսամբլի անմեղ զոհերի հիշատակին:

«Երբ ասում էին` արևոտ Հայաստան, ես նոր եմ հասկանում, թե ինչու. դուք ձեր արևի պես ջերմ եք: Քրոջս ամուսինը հայ է, զարմիկիս անունը` Լևոն, այնպես, որ հայերի հյուրընկալությունը տեսել եմ ընտանեկան միջավայրում։ Հայ ընկերներ էլ շատ ունեմ, բայց որ այսպես… Իրոք շատ հաճելի է: Ոչ միայն երկիրն է արևոտ, այլև` մարդիկ: Ես իմ հետ հենց այդ տպավորություն եմ տանում»,- Sputnik Արմենիային ասաց Բորիս Դյակովը։ Պատմեց, որ սիրում է, թե ինչպես են հայերը հարսանիքի նշում, համտեսել է հայկական տոլման ու շատ է սիրել։

Հայկական մրգերից դեռ չի հասցրել փորձել, բայց հուսով է, որ հաջորդ անգամ, հնարավորության դեպքում, Հայաստանը բացահայտելու ավելի շատ ժամանակ կունենա:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲորիս Դյակով
Эстрадный солист Хора Александрова Борис Джаков - Sputnik Արմենիա
Բորիս Դյակով

Նշենք, որ Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի անվանակարգերում ավելացել է ևս մեկը՝ ի հիշատակ Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտների ։

Անցած տարվա աղետից հետո համույթն այսօր հանդես է գալիս նոր կազմով՝ պահպանելով նախկին ավանդույթները։

ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը կործանվել էր դեկտեմբերի 25-ին: Աղետի հետևանքով զոհվել էր 92 մարդ, որոնց թվում էին նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու համար:

Ալեքսանդրովի անվան Ռուսական բանակի երգ ու պարի ակադեմիական համույթը, որը երկու անգամ դարձել է Կարմիր դրոշի շքանշանակիր, Ռուսաստանի խոշորագույն զինվորական գեղարվեստական կոլեկտիվն է։ Հիմնադրման օրը համարվում է 1928 թվականի հոկտեմբերը, երբ կոլեկտիվը 12 հոգանոց կազմով առաջին անգամ ելույթ ունեցավ Կարմիր բանակի կենտրոնական տանը։ Արդեն 30-ականների կեսերին համույթի կազմը հասավ 300 հոգու, իսկ երաժիշտների համբավը դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից։

Русская версия

Լրահոս
0