00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ է եղել այս օրերին անհետ կորած համարվող Դմիտրի Լոշմանովը

© Sputnik / Asatur Yesayants102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու «Մուշ» թաղամասում ապրիլի 19-ի երեկոյան հայտնաբերված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, անհետ կորած Դմիտրի Լոշմանովը այս օրերին գտնվել է համածառայակցի բնակարանում: Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Տվյալ անձը ապրիլի 16-ին ժամը 9։30-ի սահմաններում իր բնակության վայրից դուրս էր եկել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ առկա չէին, որի կապակցությամբ նրա հրամանատարներն ապրիլի 18-ին հաղորդում էին ներկայացրել Շիրակի ոստիկանության «Մուշի» բաժին:

Հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության աշխատակիցները կատարում էին օպերատիվ հետախուզական և որոնողական ակտիվ աշխատանքներ, որի արդյունքում 19.04.2017 թվականին տվյալ անձը հայտնաբերվել է Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկի բակում:

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում կորած ռուս զինծառայողը հայտնաբերվեց

«Ոստիկանության աշխատակիցները պատահական բակում տեսնելով ու ճանաչելով նրան՝ մոտեցել ու հայտնել են, որ ինքը որոնվում է: Դրանից հետո վերջինս սեփական կամքով, ոստիկանների ուղեկցությամբ, գնացել է ոստիկանության «Մուշի» բաժին, որտեղ պատմել է, որ գտնվել է ծառայակիցներից մեկի բնակարանում. ընդամենը ցանկացել է 2 օր բնակվել այնտեղ: Նրա վրա որևէ տեսանելի վնասվածք չեն հայտնաբերել, եղել է սթափ վիճակում, ավելին, զրույցի ընթացքում հավելել է, որ իր նկատմամբ որևէ մեկի կողմից սպառնալիք, դաժան վերաբերմունք կամ այլ անօրինակ գործողություն չի կատարվել», —նշեց Կարեն Գաբրիելյանը:

Չնայած, որ Լոշմանովի վրա տեսանելի վնասվածներ չեն հայտնաբերվել, այդուամենայնիվ, իրավապահ մարմինները նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:

«Հայտնաբերման օրը զինծառայողը ալկոհոլի ազդեցության տակ չի գտնվել նա գտնվել է սթափ վիճակում»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ այս ընթացքում հայ իրավապահներն իրականացրել են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնք արդյունավետ են եղել և նշված անձը հայտնաբերվել է:

Ամեն դեպքում, Լաշմանովի հայտնաբերման փաստը պատճառ չէ նյութերի նախապատրաստման դադարեցման գործընթացի համար:

«Եղել է հաղորդում անհետացման վերաբերյալ, արվում է դատաբժշկական փորձաքննություն, կան անձիք, որոնցից նույնպես պետք է բացատրություն վերցնել, որից հետո նոր մենք համապատասխան իրավական եզրահանգում կկատարենք: Տվյալ պահին նյութերը գտնվում են նախապատրաստական փուլում»,- ավելացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը, 3 օր առաջ Գյումրու ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է։ Նրա անհետացման մասին ոստիկանության «Մուշի» բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

Русская версия

Լրահոս
0