16:37 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հնդկաստանի փոխնախագահ Հաﬕդ Անսարի

Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 24-ին Հայաստանում կլինի

indianbureaucracy
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5120

Հնդկաստանի փոխնախագահ Հաﬕդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, հաղորդում է Indiatoday գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մինչև ապրիլի 26-ն Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, ﬕջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության ﬕջոցների ներկայացուցիչներ:

Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը:

Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ:

Ապրիլի 26-ին Անսարին Հայաստանից կﬔկնի Լեհաստան:

Русская версия

Գլխավոր թեմաներ