07:43 29 ապրիլի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյան

Սարգսյան. «Զինծառայության նոր ԱԺ ձևաչափը կներկայացվի աշնանը»

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2010

Պաշտպանության նախարարը հույս ունի մինչև ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանն ամփոփել զինծառայության համակարգի փոփոխությունների հանրային քննարկումների արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հայկական բանակում ծառայելու ձևաչափում փոփոխությունների փաթեթը խորհրդարանում կներկայացվի 2017 աշնանը, այսօր` ապրիլի 21-ին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը մտադիր է այդ ծրագիրը մանրամասն քննարկել թիրախային լսարանի և բոլոր այն խմբերի հետ, որոնց վրա կանդրադառնան այդ նորամուծությունները` ուսանողներ, աշակերտներ, ռեկտորական կազմ։

«Մենք կփորձենք մինչև աշուն ամփոփել այդ քննարկումները, որպեսզի աշնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ-ում ես կարողանամ ներկայացնել դրանց արդյունքների վրա հիմնված մեր քաղաքականությունը», — ասաց Սարգսյանը։

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Բուհերի այն ուսանողները, որոնք կորոշեն օգտվել այդ ծրագրից, բանակից տարկետում կստանան բակալավրիատում ուսումը շարունակելու համար։ Ուսման ավարտին նրանք լեյտենանտի կոչումով կանցնեն զինծառայության` երեք տարի ժամկետով։ Ծառայության ընթացքում աշխատավարձ կստանան։

Ժամկետային ծառայության վերջում ուսանողները ֆինանսական օգնություն կստանան մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար։

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Նախատեսված է այն զինակոչիկների համար, որոնք կցանկանան ծառայել առաջնագծում։ Համաձայն այս ծրագրի՝ ժամկետային-պայմանագրային զինծառայությունն ընտրած նորակոչիկների հաշվին ծառայության ավարտին՝ 3 տարի անց, կփոխանցվի 5 մլն դրամ, որը նրանք կկարողանան օգտագործել բնակարան ձեռք բերելու, փոքր ֆերմա ստեղծելու կամ ուսման վարձը վճարելու համար։

Русская версия

Գլխավոր թեմաներ