00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՊԾ գնդի գրավման մասին զեկույցը դատապարտում է ոստիկանության գործողությունները

© Sputnik / Asatur YesayantsСитуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване
Ситуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության նկատմամբ ատելության ու բռնության կոչերի տարածմանը ՊՊԾ գնդի գրավման օրերին նպաստել է ոստիկանության որդեգրած վարքագիծը: Նման կոչերի տարածումը դատապարտելով հանդերձ` այս եզրակացությունն է անում ՄԻՊ-ն իր զեկույցում:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր հրապարակել է 2016թ-ի հուլիսի 17-31-ը ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ զեկույցը:

ՄԻՊ գրասենյակի կատարած ուսումնասիրությունների համաձայն` այդ օրերին ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 500 քաղաքացու: Նրանցից 155-ը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին հայտնել են, որ ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում թույլ չի տրվել իրենց գտնվելու վայրի մասին հայտնել ընտանիքի անդամներին կամ փաստաբանի, 179 անձի թույլ չի տրվել տեսակցել փաստաբանին:

«Մարդուն, շուրջկալի մեջ վերցնելով, ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկում նրան՝ առանց որևէ պարզաբանում ներկայացնելու: Որպես կանոն դա պատճառաբանվում էր նրանով, որ ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացնում: Մարդուն տեղափոխում էին ոստիկանության ավտոմեքենան, որը փարոսիկները միացնելով, արագ հեռանում էր: Սա, իհարկե, անընդունելի եղանակ է, որովհետև ոչինչ չէր վկայում այն մասին, որ այդ հավաքը խաղաղ չէր լինելու: Զեկույցում նաև հիմնավորվում է, որ, այո՛, դա տեղավորվում էր ինքնաբուխ, շտապ հավաքի չափանիշների մեջ»,- ասաց Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ ոստիկանության գործողություններն այս պարագայում ակնհայտ ապօրինի էին և նպաստեցին լարվածության աճին:

Զեկույցում նշվում է նաև, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիները չէին տեղեկացվում բերման ենթարկելու հիմքերի մասին: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրին ասվում էր, որ իր հարցերի պատասխանները կստանա ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո, կամ որ ոստիկանության լրատվական վարչությունն այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է:

Այսպիսով, ըստ զեկույցի` ոստիկանությունն այդ օրերին համատարած խախտել է քաղաքացիների ազատության կանխավարկածը, ընտանիքի հետ կապի մեջ լինելու, իրավական աջակցության իրավունքը:

Заседание Совета старейшин Еревана - Sputnik Արմենիա
Բնակարան` ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքներին

Որոշ դեպքերում բերման ենթարկվածներին զրկել են նաև բուժօգնություն ստանալու իրավունքից: Եղել են նաև դեպքեր, երբ բերման ենթարկվածին ոստիկանության բաժին տանելու փոխարեն տեղափոխել են ոստիկանության զորամաս:

«Զեկույցում ակնհայտ հարց է բարձրացվում, թե ինչ նպատակ ուներ մարդուն ոստիկանության զորամաս բերման ենթարկելը, այն դեպքում, երբ այն նախատեսված չէ, քաղաքացիներին պահելու համար: Մենք այցելել ենք այդ զորամասեր և արձանագրել անմարդկային պայմաններ: Օրինակ՝ զորամասերից մեկում մարդիկ պահվում էին մարզասրահում»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ զեկույցում նաև նշվում է, որ ոստիկանությունն այդ օրերին ՊՊԾ գնդի հարակից հատվածում կամ մայրաքաղաքի որևէ այլ վայրում քաղաքացիների հավաքները սահմանափակելու իրավունք չուներ, քանի որ Երևանի քաղաքապետարանը հավաքներն արգելելու որոշում չէր հրապարակել:

Միաժամանակ ընդգծվում է, որ, ըստ հրապարակային աղբյուրների, քաղաքացիներին բերման են ենթարկել քաղաքացական հագուստով, երբեմն նաև դեղահաբեր օգտագործած անձինք: Նման անձանց պատասխանատվության ենթարկելու հարցն, ըստ ՄԻՊ-ի, առ այսօր բաց է մնում:

«Ոստիկանությունը պարզաբանել է, որ իրականացվել է ծառայողական քննություն: Ոստիկանության պետի հրամանով 22 ոստիկանության ծառայող պատասխանատվության է ենթարկվել, որից 9-ը՝ նկատողության, 4-ը՝ խիստ նկատողության, 4-ը՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 5-ի լիազորությունները դադարեցվել են: Բայց սա որևէ կերպ չի զատում պետությանը քրեական վարույթ իրականացնելու պարտականությունից»,- ասաց Թաթոյանը՝ հիշեցնելով, որ քրեական գործը հարուցված է, ՀՔԾ-ում նախաքննությունը դեռ շարունակվում է, քրեական հետապնդման ենթարկված անձինք չկան:

ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադառնում է նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին սոցիալական ցանցերում հրապարակվող բռնության ու ատելության կոչերին: Սա, ըստ պաշտպանի, թեև նույնպես անթույլատրելի ու դատապարտելի երևույթ է, բայց հանուն ճշմարտության հարկ է նշել, որ դրանց ակտիվացմանը նպաստում էր հենց ոստիկանության որդեգրած վարքագիծը:

Լրահոս
0