ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 1986թ. ծնված պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: