07:42 29 ապրիլի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Խաչատուրովի նշանակումը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3211

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը համաձայնեցված է կազմակերպության բոլոր անդամների հետ, Խաչատուրովը հանդես է գալու որպես միջազգային պաշտոնատար անձ, ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քաղաքացիությունը երկակի դեր է խաղալու կազմակերպության դիրքորոշումը հայտնելու ժամանակ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ Հայաստանը կշարունակի ՀԱՊԿ-ի ամրապնդման աշխատանքները, քանի որ կազմակերպությունը մի շարք հարցեր է լուծում, այդ թվում՝ ռազմական կրթության, օպերատիվ արձագանքի, խաղաղության պահպանման, հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ և այլն։

«Մենք այդ ներուժն ունենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում առավելագույնս օգտակար լինի»,- ասաց Սարգսյանը։

ՀԱՊԿ բարձրագույն ադմինիստրատիվ պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի նշանակման մասին միաձայն որոշում ընդունվեց ապրիլի 14-ին՝ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Յուրի Խաչատուրովը պարտականությունների կատարմանը կանցնի ընթացիկ տարվա մայիսի 2-ին։

Русская версия

Գլխավոր թեմաներ