00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջադեպ` օմբուդսմենի ասուլիսի ընթացքում

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստները Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են իշխող կուսակցության իրավունքների պաշտպանը լինելու համար: Թաթոյանը վստահեցնում է՝ երբեք չի վարկաբեկի իրեն ու օմբուդսմենի ինստիտուտը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցի հրապարակման ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ:

Արման Թաթոյանի ելույթի ընթացքում դահլիճ մտած մի խումբ ակտիվիստներ՝ Մաքսիմ Սարգսյանի գլխավորությամբ, «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությամբ պաստառներ ու ոստիկանների գործողություններից տուժածների լուսանկարներ փակցրին ասուլիսի սրահում:

Պաստառներն արագ հանվեցին, ասուլիսը շարունակվեց, բայց լրագրողների խնդրանքով Արման Թաթոյանը մեկնաբանեց այս միջադեպը:

«Այն, որ ինձ ՀՀԿ-ն է առաջադրել, չի նշանակում, որ ես պետք է վարկաբեկեմ ինքս ինձ ու այս ինստիտուտը ու սկսեմ կուսակցական շահեր պաշտպանել: Բացառվում է: Ես լինելու եմ հետևողական, բաց, նաև անկողմնակալ»,- ասաց Թաթոյանը:

Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն անդրադարձավ նաև հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած երթի ու դրան հաջորդած բախումների մասին նախկինում տրված իր գնահատականին:

Շուրջ մեկ շաբաթ առաջ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ իր կարծիքով ցուցարարների՝ Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չի հետապնդել:

«Եթե երթն ուներ խաղաղ նպատակ, ապա ինչո՞ւ էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով, նախապես չհայտարարելով ոստիկաններին Սարի թաղ գնալու մտադրությունը»,- ասաց Թաթոյանը։

Այսօր պատասխանելով նույն հարցին` Արման Թաթոյանն ասաց. ՙՑուցարարների խաղաղ նպատակների հարց ես չեմ քննարկում, ոչ էլ ես ասում եմ՝ Սարի թաղի կազմակերպիչներն ասում էին՝ գնանք բռնություն գործադրենք: Ես ասում եմ՝ այս պայմաններում խնդրահարույց էր երթը Սարի թաղ ուղղորդելը, հիմա էլ եմ դա ասում՚:

Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հավաքին ու դրան հաջորդած բախումներին ՄԻՊ-ն անդրադարձավ նաև իր հրապարակած արտահերթ զեկույցում: Ներկայացնելով զեկույցի այդ հատվածը՝ Արման Թաթոյանը մասնավորապես նշեց.

Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
ՄԻՊ. Ոստիկանությունն ունեցել է լրագրողներին պատժելու, նվաստացնելու, վիրավորելու նպատակ

«Սարի թաղը նախատեսված չէ հավաք անցկացնելու համար, երթից օրեր առաջ այստեղ արդեն ոստիկանների բախումներ էին տեղի ունեցել, ու այն արդեն ասոցացվում էր այդ իրադարձության հետ, բացի այդ ոստիկանությունն արդեն հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից Սարի թաղի ուղղությամբ կրակոցներ են արձակվում»։

Թաթոյանի խոսքով` Սարի թաղ գնալու հետևանքը եղավ այն, որ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կոպիտ և օրենքի խախտմամբ գործադրման հետևանքով մարդիկ սկսեցին պատսպարվել Սարի թաղի տներում:

«Ոստիկաններն էլ տարերայնորեն մուտք էին գործում մարդկանց տները՝ օրենքի խախտմամբ և բերման ենթարկում նաև տան տերերին, որոնք ոչ մի կապ չունեին Սարի թաղում անցկացվող երթի հետ՚,- ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ոստիկանների գործողությունները, թեև Սարի թաղում անցկացված երթի հետևանք էին, բայց հատուկ միջոցների կիրառումն արդեն խիստ անհամաչափ էր ընթացող երթի մասնակիցների գործողություններին:

Լրահոս
0