00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մթերքի նկատմամբ ռուսական պահանջարկը մեծանում է

© Sputnik / Karen YepremyanПроизводство компании Spayka
Производство компании Spayka - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական «Սպայկա» ընկերության համար Ռուսաստանը համարվում է գերակա ուղղություն արտահանման տեսանկյունից։ Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը ռուսական շուկան նվաճելու նոր թափ հաղորդեց։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. «Սպայկա» ընկերությունը կարող է Ռուսաստանի բնակչության 70 տոկոսին ապահովել արտահանվող մթերքների ներկայացվող շարքով։ Այս համոզմունքը հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով` աշխատանքը տարվում է երկու հարթակում` մեծածախ ու մանրածախ։ Այս պահին ընկերությունն արտահանում է սեփական արտադրության հյութեր ու պահածոներ, ջերմոցային մթերքներ։ Բացի այդ, արդեն պայմանագրեր են կնքել Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր Ռուսաստան արտահանելու համար։ Մյուս կողմից ընկերությունը շարունակում է մնալ որպես տրանսպորտային սերվիս նաև այլ ընկերությունների համար։

«Մեծածախ հարթակում մեր անմիջական մատակարարներն են ներկայացված, և մեր վարձակալված պահեստներում է տեղի ունենում ամբողջ վաճառքը։ Մյուս հարթակը մանրածախն է, որտեղ ֆեդերալ մակարդակի և ռեգիոնալ մանրածախ ցանցերն են»,-ասաց Բաղդասարյանը։

Ռուսաստանում «Սպայկայի» հիմնական կենտրոնները Կրասնոդարում և Մոսկվայում են, մյուս շրջաններն էլ սնվում են այդ երկու բազայից։ Ռուսաստանի բնակիչների համար արտադրանքն այստեղից արտահանվում է «Արարատ ֆրուտ» ապրանքանիշի ներքո, որը, մեր զրուցակցի խոսքով, որակի ցուցիչ է։ Պատահական չէ, որ սուպերմարկետներում նրանց արտահանած հայկական գյուղմթերքը ենթարկվում է համապատասխան փորձաքննության և վաճառվում «բիո» մակնշման ներքո։

Նախագահ Սարգսյանն այցելել է ջերմոցներ և պահածոների գործարան - Sputnik Արմենիա
Ջերմոցային տնտեսության խոշոր ներդրողը` նախագահի այցի կենտրոնում

Նախորդ տարի Ռուսաստանը խաղողի մեծ պահանջարկ է ներկայացրել Հայաստանին։ Վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է ջերմոցային ապրանքների նկատմամբ պահանջարկը։

«Հայաստանում արտադրվում է 85 հազար տոննա ծիրան, որից 25 հազար տոննան միայն Ռուսաստան է արտահանվում։ Ռուսաստանին հետաքրքրում է այն ամենը, ինչի պակաս կա երկրում»,-ասաց Կարեն Բաղդասարյանը։

Կարեն Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորությունների իրացման լայն դաշտ բացեց։

«ԵԱՏՄ մտնելով` մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը հասցվեց նվազագույնի, և այսօր հնարավոր է 1-2 տոննա տարողությամբ մեքենաներով ձևակերպել արտահանումը ֆերմերի անձնական անունով, առանց մաքսազերծման տանել, վաճառել բաց շուկայում»,-ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Բաղդասարյան
Руководитель отдела управления компании Spayka Карен Багдасарян - Sputnik Արմենիա
Կարեն Բաղդասարյան

«Սպայկա» ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է։

Մայիսի կեսերից մեկնարկելու է ընկերության «Արմզոն» ծրագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին, առանց միջնորդների ու սուպերմարկետների, անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները:

2016թ. դրությամբ «Սպայկայի» ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար։

Русская версия

Լրահոս
0