00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 102-րդ տարին

© Sputnik / Asatur YesayantsФакельное шествие в Ереване. 2017г.
Факельное шествие в Ереване. 2017г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր հայ ժողովուրդը 102-րդ անգամ հարգանքի տուրք կմատուցի 1915 թվականին իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 102-րդ տարելիցը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր:

Ջահերով երթ՝  դեպի Ծիծեռնակաբերդ - Sputnik Արմենիա
Ջահերով երթ. ոգեկոչման գիշեր

Հանձնաժողովը, որը հայտնի էր «Ապրիլ տասնմէկի սգահանդէսի մասնախումբ» անվամբ, իր մեջ ընդգրկել էր 13 անդամներ, որոնց թվում էին Եվփիմե Ավետիսյանը, Զարուհի Գալամքեարյանը, Մարի Ստամբուլյանը, Պերճուհի Պարսամյանը, Օր. Արփիարը, Տիգրան Զավենը, Մերուժան Պարսամյանը, Հակոբ Ճ. Սիրունին, Գևորգ Մեսրոպը, Թագվոր Սուքիասյանը, դոկտ. Բարսեղ Տինանյանը, Շահան Պերպերյանը և Հովհաննես Պողոսյանը: Վերջիններիս համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Արևմտահայ գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Սիրունին այս մասին իր հուշերում գրել է. «Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»:

Հանձնախմբի որոշմամբ ոգեկոչման միջոցառումները պետք է իրականացվեին ապրիլի 11/24-ին, սակայն, հավանաբար, Հայոց պատրիարքի վատառողջության պատճառով, այն մեկ օրով հետաձգվել է:

1919թ. ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, հանդես գալով քարոզով, մասնավորապես ասել է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն…»:

Նախապես հայտարարված սգո օրվա առթիվ Կ. Պոլսի բոլոր ազգային վարժարաններն ու հայերին պատկանող խանութները չեն գործել: Սգո այս արարողությանը բազմաթիվ արևմտահայերից բացի ներկա են գտնվել նաև հունական Այա-Թրիատա եկեղեցու թաղական խորհրդի ներկայացուցիչները, ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Պ. Թախթաչյանը և այլք:

Ինչպես Վաղինակ Բյուրատը ողջ մնաց «Տիտանիկի» կործանման ժամանակ ու փրկվեց Հայոց ցեղասպանությունից - Sputnik Արմենիա
Փրկվեց «Տիտանիկից» ու ցեղասպանությունից. Վաղինակ Բյուրատի առեղծվածային կյանքը

Կեսօրին եկեղեցում հավաքված ժողովուրդը տեղափոխվել է քաղաքի Չեշմե թաղամասի Հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցի, ուր պատարագից հետո տեղի ունեցավ «սգահանդես»` բանախոսների ելույթներով, ասմունքով, հոգևոր երաժշտությամբ: «Սգահանդեսի մասնախմբի» անունից բացման խոսքով հանդես եկավ Շահան Պերպերյանը, ապա ելույթներ ունեցան Հնչակյան ու Ռամկավար կուսակցության ներկայացուցիչներ Վահան Զեյթունցյանն ու պրոֆ. Հ. Հակոբյանը, Բժշկական միության կողմից` դոկտ. Խանջյանը, Ուսուցչական միության կողմից` Գևորգ Մեսրոպը և այլք: Բանախոսություններն ընդմիջվել են նահատակված մտավորականների հեղինակած բանաստեղծությունների ասմունքով ու սգո մեղեդիներով: Սգո օրվա առթիվ Թեոդիկի խմբագրությամբ հրատարակվեց նաև «Յուշարձան Ապրիլ 11-ի» խորագրով աշխատությունը (Կ. Պոլիս 1919թ., տպարան` Օ. Արզուման)` «իբրև սգապսակ Պոլսի ու գավառի մտավորական նահատակներուն»` վերջիններիս կենսագրություններով, լուսանկարներով ու անտիպ նյութերով:

Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում:

Լրահոս
0