10:24 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Երևան

Օդի ջերմաստիճանը կրկին նվազում է

Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10 0 0

«Հիդրոմետ» ծառայության տվյալների համաձայն` օդի ջերմաստիճանը երկու օրվա ընթացքում կնվազի 6-8 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,- նշված է «Հիդրոմետ» ծառայության հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին սպասվում է քամու ուժգնացում 20-23 մ/վրկ:

 

Գլխավոր թեմաներ