11:24 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Սոլովյով

Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)
30 0 0

Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ճանաչված հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում անմոռուկի նկար է հրապարակել։ Նա մեկնաբանել է լուսանկարը, նշելով ողբերգական իրադարձությունների ամսաթիվը.

«1915 թվականի ապրիլի 24։ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։

​Հայ օգտատերերը երախտիքի խոսքեր են հայտնել Սոլովյովին. «Շնորհակալություն, որ հիշում եք։ Հիշում ենք, ցավում ենք», — գրել է Հրայր Առուստամյանը։

Հաղորդավարը ողբերգության 102-րդ տարելիցի կապակցությամբ լուսանկար է հրապարակել նաև Instagram-ի իր էջում։

 

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)

Գլխավոր թեմաներ