13:36 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հարգանքի տուրք եղեռնի զոհերի հիշատակին՝ Ջարդի ձորում

Խոնարհում ու հարգանք՝ Ջարդի ձորում

© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3220

Լոռու ու Շիրակի մարզերի միջև լեռներով շրջապատված մի ձոր կա: Պատմաբաններն ասում են՝ հենց այս նույն տարածքում հազարավոր անմեղ զոհերի աճյուններ կան: Ըստ տեղեկությունների հենց այստեղ՝ Հերհերի, իսկ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորի տարածքում 1918-21 թվականներին նահատակվել է Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Թեև տարածքը դեռ լուրջ ուսումնասիրման կարիք ունի, սակայն այսօր արդեն այն ուխտատեղի է դարձել այս երկու մարզերի բնակիչների համար: Ականատեսները գնալով պակասում են, բայց հիշատակը մնում է:

Շիրակի ու Լոռու մարզերից ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Ջարդի ձորում, որտեղ տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհում ու մեկ րոպե լռությամբ հարգում անմեղ զոհերի հիշատակը:

  • Հարգանքի տուրք եղեռնի զոհերի հիշատակին՝ Ջարդի ձորում

1 / 7
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Հարգանքի տուրք եղեռնի զոհերի հիշատակին՝ Ջարդի ձորում

Սակայն միայն այս երկու մարզերի բնակիչները չէ, որ միշտ այցելում են տարածք: Ավանդույթի համաձայն՝ հիշատակի տուրք մատուցելու համար ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Անդրեյ Վացը ևս, Գյումրիում զինվորական ծառայությունն իրականացնող ռուս զինվորականների հետ, այսօր Հերհերի ձոր է գալիս:

«Աշխատում եմ ամեն տարի գալ հարգանքի տուրք մատուցելու այս 1915 թվականի ահավոր իրադարձության անմեղ զոհերի հիշատակին: Դա ահավոր ողբերգություն է, ու մենք պետք է միշտ մտովի վերադառնանք պատմությանը, որպեսզի չկրկնենք նմանատիպ սխալներն ապագայում»,- նշեց Հայր Անդրեյը:

Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Քեմալական Թուրքիան է շարունակել երիտթուրքերի քաղաքականությունը: Քեմալական Թուրքիան այդ ժամանակ հենց այս ձորում է իրականացրել կանաց ու երեխաների ջարդը` նրանց աչքից հեռու տարել ու գնդակահարել:

Գլխավոր թեմաներ