22:35 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ռաֆիկ Մանսուր

ԱՄՆ դիրքորոշում. 20–րդ դարի վայրագություններից մեկին 1,5 միլիոն հայ է զոհ գնացել

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2702

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ռաֆիկ Մանսուրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շեշտեց, որ ԱՄՆ–ը ընդունել է 20–րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստը։ Նա հայտնեց նաև, որ պաշտոնական Վաշինգտոնն այսօր հաղորդագրություն կտարածի այդ թեմայով։

ԵՐԵՎԱՆ« 24 ապրիլի-Sputnik. Թե ինչ հաղորդագրություն կտարածի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը չշտապեց հայտնել, քանի որ էթիկական նորմերը թույլ չեն տալիս նախագահից առաջ ընկնել։

Ինչ վերաբերում է 1915 թվականի ողբերգական դեպքերին, ապա Ռաֆիկ Մանսուրի կարծիքը հետևյալն է.

«Տարիներ շարունակ Միացյալ նահանգներն ընդունել է այն փաստը, որ 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ 1,5 միլիոն հայ զոհ է գնացել, մենք արժանին ենք ուզում մատուցել հայ ժողովդի աննկուն ոգուն»,- ասաց նա։

Ռաֆիկ Մանսուրը հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում, իրենց մեծ ներդրումն ունեցել երկրի զարգացման գործում, միաժամանակ, սրտի խորքում պահելով հայրենիքի մասին հիշողությունները։

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    4
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32