12:56 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյան

Փաշինյան. Թուրքիայի իրավիճակը չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3310

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Մեկնաբանելով նախագահական կառավարման անցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր համոզմունք հայտնեց, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդելու հայ-թուրքական հարաբերությունների վրա:

«Թուրքիան, մասնավորապես՝ Էրդողանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը փորձում է կապել Արցախի հարցի հետ, ինչն անընդունելի է: Ցանկանում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Արցախի հարցի կարգավորման գործում, իսկ Հայաստանի համար դա որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև Թուրքիան այս ընթացքում անընդհատ ցույց է տվել, որ չի կարող անկողմնակալ միջնորդ լինել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան բոլոր առումներով պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը:

Ընդ որում, չեն փոխվի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի դիրքորոշումները, համոզված է Փաշինյանը:

Русская версия

Գլխավոր թեմաներ