17:42 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյան. «Մի օր Արարատը սահմանից այս կողմ է լինելու»

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3620

Մի օր Արարատը սահմանից այս կողմ է լինելու, այսօր ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Sputnik Արմենիային նման համոզմունք հայտնեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումն ընթացքի մեջ է, և այսօր արդեն նոր փուլի, նոր հարցադրումների ժամանակն է, ցեղասպանության հուշահամալիրում Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ համոզմունք հայտնելով, որ մի օր Արարատ լեռը սահմանից այս կողմ է լինելու:

Իսկ դրա համար, ըստ Մանսուրյանի, մենք պետք է իրար սիրենք, քիչ փնովենք և ամեն մեկս մեր գործը լավ անենք:

«Ուրիշ ճանապարհ չունենք, մարդու անելիքը դա է, մայրը մայրություն անի, ուսուցիչը՝ ուսուցչություն, զինվորը՝ զինվորություն, ես էլ, երբեմն, երաժշտություն կգրեմ»,- ասաց Մանսուրյանը՝ հավելելով, որ սա է դեպի կայացած երկիր տանող միակ անսխալ ճանապարհը:

Գլխավոր թեմաներ