00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է խանգարում Վրաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

© Sputnik / Arpi BeglaryanПлощадь Свободы в Тбилиси. Грузия
Площадь Свободы в Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի իշխանություններն այս տարի էլ անպատասխան թողեցին Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու պահանջը, որն ամեն տարի բարձրացնում է երկրի տարածքում բնակվող հայկական համայնքը։ Ավելին` ամեն տարի Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպվող ակցիան այս տարի ընդհանրապես կարող էր չկայանալ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Վրաստանի քաղաքական և քաղաքացիական ուժերն ամեն տարի դիմում են երկրի իշխանությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկման խնդրանքով։

Հայ-վրացական բարեկամական, եղբայրական հարաբերություններում սեպ են խրում Վրաստանի ռազմավարական գործընկերները` Թուրքիան ու Ադրբեջանը։ Բաքուն, Թբիլիսին ու Անկարան սերտ համագործակցում են տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտներում` քաղաքականից մինչև ռազմատնտեսական։

Акции памяти о геноциде армян - Sputnik Արմենիա
Աշխարհասփյուռ հայերը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցեր են անցկացրել

Ադրբեջանը Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, ադրբեջանցիները նաև մեծ համայնք ունեն վրացական հողում։ Թուրքիան իր հերթին ոչ միայն Վրաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերն է, այլև ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ դա որոշիչ գործոն է Վրաստանի համար, քանի որ արդեն մի քանի տարի շարունակ Վրաստանը ձգտում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ։ Պետք է նշել նաև ձևավորվող «Եռյակ դաշինքի» փաստը, որի անդամներն են Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ դաշինքում Թբիլիսին կապող օղակ է Անկարայի ու Բաքվի միջև։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտում են վրաց-թուրքական հարաբերությունները։

«Վրաստանը մեծ կախվածություն ունի Անկարայից և Բաքվից, ընդ որում` տարբեր ոլորտներում` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական։ Դա գրեթե անհնար է դարձնում Վրաստանում հայկական կազմակերպությունների ու կառույցների կողմից հայկական հարցի առաջ մղումը», — Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Ջոնի Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ Վրաստանը չի ընդունի Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման փաստն այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստանի դերը տարածաշրջանում։

Վերջին ժամանակաշրջանում Վրաստանի իշխանությունները Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու համար փորձում են խոչընդոտել Վրաստանի հայ համայնքի կողմից Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիան։ Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանն աննախադեպ հայտարարություն էր արել` հայտնելով, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիան ցանկալի չէ։ Հիմնավորել էր այսպես` ակցիան խանգարում է քաղաքի երթևեկությանը և խցանումներ է առաջացնում։ Սակայն նշենք, որ թբիլիսահայերի ավտոբուսների շարասյունը շարժվեց դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ բողոքի խաղաղ հանրահավաք:

Մելիքյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է առանձնացնել այս գաղափարն առաջ մղող մի քանի դերակատարի` Վրաստանի հայ համայնքին, Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը։

Հայոց ցեղասպանության ճանաչմանը կարող է նպաստել նաև ոչ միայն համայնքային կազմակերպությունների ակտիվ գործունեությունը և պաշտոնական Երևանի աջակցությունը, այլև հայկական հարցի առաջ մղումն արևմտյան երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում։

Пресс-конференция делегации граждан Турции, посвященная Геноциду армян - Sputnik Արմենիա
Թուրքիայի քաղաքացիները ներողություն են խնդրում հայերից

«Հայկական հարցի լուծումը հնարավոր է նշված երեք գործոնի համաձայնեցված աշխատանքի և տարածաշրջանային բարենպաստ իրավիճակի դեպքում։ Գործի առյուծի բաժինն, այդուհանդերձ, մնում է Վրաստանի հայկական համայնքային կազմակերպությունների ուսերին»,- կարծում է Մելիքյանը։

Ցեղասպանության ճանաչման հարցում ևս մեկ զսպող գործոն է նաև այն, որ Վրաստանում այս պահին կա բնակչության տեղեկացվածության խնդիր, ինչը կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականության իրականացման համար։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Русская версия

Լրահոս
0