00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանա» քրիստոնեական կենտրոնում երեխաներին կսովորեցնեն սեր և հանդուրժողականություն

© Sputnik / Gohar SargsyanПресс-конференция к старту новой программы духовного образования детей. Дьякон Тачат Давидян и Эльза Манукян
Пресс-конференция к старту новой программы духовного образования детей. Дьякон Тачат Давидян и Эльза Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի պատասխանատուները ներկայացրին կենտրոնի նոր ծրագիրը, որի նպատակն է մանուկներին տալ անհրաժեշտ գիտելիքներ` հոգևոր դաշտում պաշտպանված լինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի-Sputnik. 7-ամյա Գրիգորի հետ մայրը մի օր որոշեց այցելել «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոն։ Հարցեր ուներ, որոնք միայն հոգևոր ոլորտում կկարգավորվեին։ Առաջին այցը ավանդութային դարձավ։ Այսօր մոր ու որդու համար հոգու և մտքի խաղաղություն գտնելու լավագույն վայրը դարձել է այդ կենտրոնը։ Մայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ օրեցօր որդու մեջ մտածողության նոր հորիզոններ է բացահայտում։

© Sputnik / Arpi Beglaryan «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի սաները (ձախից Գրիգորն է)
Пресс-конференция к старту новой программы духовного образования детей. Грикор (слева) - Sputnik Արմենիա
«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի սաները (ձախից Գրիգորն է)

«Մի օր, երբ հեռախոսը կոտրեց, իսկ ես բարկացա, Գրիգորն ասաց` մամ, աչքերդ մի պահ փակիր ու լավ բանի մասին մտածիր, իսկ հիմա ասա, թե ինչու ես բարկացել։ Մտածիր, որ դա թուրքի հեռախոս էր, որ կոտրվեց, իսկ մեզ համար նորը կգնենք»,- ժպիտով պատմեց կինը։

Ամեն կիրակի 7-14 տարեկան երեխաները կարող են հաճախել Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոն։ Այս շաբաթվանից էլ մեկնարկում է ավելի փոքրերի խմբի հետ աշխատանքը։ 4-7 տարեկան երեխաներն ամեն ուրբաթ` ժամը 17։00-ին, կարող են հաճախել կենտրոն ու սովորել` ինչ է մարդասիրությունը, հանդուրժողականությունն ու սերը։ Եվ այդ ամենը՝ քրիստոնեական արժեքները հաղորդելու սկզբունքով։

© Sputnik / Arpi Beglaryan«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի պատասխանատուներ տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Էլզա Մանուկյանը
Советник центра Кана, старший дьякон Тачат Давидян и Ответственная христианского образовательного центра Кана Араратской Патриаршей епархии Эльза Манукян - Sputnik Արմենիա
«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի պատասխանատուներ տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Էլզա Մանուկյանը

«Երեխաներն անկեղծ են, շահ չունեն և ավելի լավ են հասկանում, որ աստված սեր է։ Իսկ չափահասներն ավելի երկրորդական և երրորդական հարցեր են տալիս, մինչդեռ երեխաները ցանկանում են իմանալ. ինչո՞ւ է հացը՝ Քրիստոսի մարմինը, իսկ գինին` նրա արյունը։ Ինձ համար հետաքրքիր ու հաճելի է խոսել երեխաների հետ։ Ես նրանցից շատ բան եմ սովորում»,- ասաց «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի խորհրդատու տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը։

Քահանան պատմեց, որ իրենք երեխաներին դաս չեն տալիս, այլ նրանց մեջ աստվածասիրության, եղբայրասիրության, հավատքի սերմեր են ցանում։

«Մի անգամ երեխաներից մեկին հարցրի, թե ինչպես է զգում ծնողի սերը։ Նա անկեղծորեն ասաց, որ հարգանքը նույն սերն է, երբ մեզ նայում են սխալվելիս՝ նրանք հասկանում են, թե ինչու ենք դա անում, մեզ մարդու տեղ են դնում»,- պատմեց քահանան։

«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի պատասխանատու Էլզա Մանուկյանն էլ պատմեց, թե ինչպես ստեղծվեց գաղափարը և ինչու կրթական կենտրոնը կոչվեց «Կանա»։

«Տեր Տաճատի հետ մտածում էինք այսպիսի մի կենտրոնի բացման մասին, որն ունի ընտանեկան դասընթացներ, մանկական ժամեր։ Դասընթացների միջոցով ցանկանում ենք նվազեցնել ամուսնալուծությունների թիվը։ Իսկ հետո Տեր Տաճատ քահանան առաջարկեց կենտրոնն անվանել «Կանա»։ Այդ անունն ուներ այն գյուղաքաղաքը, որտեղ Հիսուս Քրիստոսը գործեց իր առաջին հրաշքը` հարսանիքի ժամանակ ջուրը վերածեց գինու»,- պատմեց Էլզա Մանուկյանը։

Տեղեկացնենք, որ ծրագրով հետաքրքրվածները կարող են այցելության մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալ` այցելելով «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի ֆեյսբուքյան էջ կամ հետևել նույնանուն էջով «YouTube»-ի տեսանյութերին։

Լրահոս
0