00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանը ռուսական մեդալ ստացավ

© Sputnik / Asatur YesayantsАгван Овсепян. Заседание Правительства 03.03.2017
Агван Овсепян. Заседание Правительства 03.03.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի քննչական կոմիտեների ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում համատեղ նիստ են անցկացրել, որի ժամանակ Աղվան Հովսեփյանը մեդալ է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու նրա բելառուս գործընկեր Իվան Նոսկևիչը «Ծառայողական գործին հավատարիմ լինելու համար» ռուսական գերատեսչական մեդալ են ստացել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որի արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ԲՀ ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը և ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ստորագրել են համատեղ հայտարարություն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ազգային օրենսդրության համաձայն՝ զարգացնել փոխգործակցության նոր ուղղություններ, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավական օգնության վերաբերյալ միջազգային հարցումների կատարման ժամկետները կրճատելու ուղղությամբ։ Բացի այդ՝ համաձայնություն է ձեռք բերվել նպաստել առանձին հանցատեսակների քննության մեթոդիկայի վերաբերյալ փորձի փոխանակմանը, համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացմանը։

Հայաստանի ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ելույթի ժամանակ նշել է, որ երկրում առանձին քննչական մարմինների ստեղծումն իրական պայման է անկախ մինչդատական հետաքննության համար։

«Մենք, որպես ղեկավարներ, պետք է ապահովենք քննիչների ինքնուրույնությունն ու անկախությունը։ Մարդկանց ճակատագրերը մեծ մասամբ կախված են քննչական մարմինների պրոֆեսիոնալիզմից ու մարդկային հատկանիշներից», — ասել է նա։

Հովսեփյանը շնորհակալական խոսք է ուղղել Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բատիրկինին միջգերտեսչական համագործակցության համար։

Русская версия

Լրահոս
0