00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացիներին տրամադրվող դիզվառելիքի գինը կմնա նույնը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցВесенняя посевная в Краснодарском крае
Весенняя посевная в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն այս տարի էլ կշարունակի սուբսիդավորել գյուղացիներին տրամադրվող պարարտանյութի և դիզվառելիքի արժեքի մի մասը: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով` գները գյուղացիների համար կլինեն նույնը, ինչ 2016-ին:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դրամների սուբսիդիա է տրամադրում դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրողներին, որպեսզի այդ գումարով հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ ու պարարտանյութ տրամադրի: Ու թեև նախորդ տարիներին ծրագրում չարաշահումներ էին բացահայտվել և դրա հետագա իրականացումը կասկածի տակ էր դրվել, այնուհանդերձ կառավարությունը որոշել է շարունակել այն:

Министр охраны природы Арцвик Минасян посетил Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Այծի վազքը գյուղացուն առայժմ ապրուստ չի բերում

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Կառավարությունը մրցույթներն արդեն իրականացրել է, հաղթող ընկերությունները հայտնի են:

Պարարտանյութի գնման մրցույթին մասնակցած 19 ընկերությունից ամենացածր գինն առաջարկել են 3-ը՝ հայաստանյան «Մասիսի բերրիություն», ռուսական «Դոնսկոյ ագրոխիմ» և իրանական «Բարան գրուպ» ընկերությունները:

Հետագայում, սակայն, իրանական ընկերությունը հրաժարվել է մրցույթից՝ ֆինանսական խնդիրների պատճառով և գնման պատվերը ստացել են «Մասիսի բերրիությունն» ու «Դոնսկոյ ագրոխիմը»:

«Մասիսի բերրիությունը» Արմավիրի մարզին պարարտանյութը մատակարարում է մեկ պարկը 6580 դրամով, սուբսիդիայի չափը կազմում է մեկ պարկին 580 դրամ: Մնացած մարզերին՝ 6990 դրամ, որից 990 դրամը պետության կողմից տրվող սուբսիդիան է: Իսկ «Դոնսկոյ ագրոխիմը» ներկայացրել է 7000 դրամ գնով, պետության սուբսիդիան արդեն կկազմի 1000 դրամ»,- հայտնեց Աշոտ Հարությունյանը:

Դիզելային վառելիքի գնման մրցույթին մասնակցել է 2 տեղական կազմակերպություն՝ «Ֆլեշը» և «Մաքս հուրը», որոնք էլ ստացել են մատակարարման պատվերը:

Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ գյուղացու համար դիզվառելիքի գինն այս տարի չի փոխվի: Ինչպես և անցյալ տարի գյուղացին այն ձեռք կբերի 1 լիտրը 280 դրամով, անկախ այն հանգամանքից, թե ինչ գին կառաջարկի մատակարարը: Իսկ թե մրցույթը հաղթած ընկերություններն ինչ գին են առաջարկել, փոխնախարարը չբացահայտեց:

«Մենք նախապես պետբյուջեով նախատեսել ենք նախորդ տարվա գները: Բայց քանի որ այս պահի դրությամբ ընկերություններն առաջարկում են ավելի ցածր գին, նշանակում է սուբսիդիայի գումարի չափը արդեն կնվազի»,- ասաց փոխնախարարը:

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Հարությունյան
Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
Աշոտ Հարությունյան

Հիշեցնենք` 2016թ-ին դիզվառելիքի միակ մատակարարը «Ֆլեշ» ընկերությունն էր, որը սահմանել էր 1 լիտրի դիմաց 335 դրամ գին: Գյուղացին դրանից վճարում էր 280-ը, մնացած 55-ը տրամադրում էր կառավարությունը՝ սուբսիդիայի տեսքով:

Հիշեցնենք նաև, որ մի քանի տարի առաջ Վերահսկիչ պալատն ու ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությունն այս ծրագրում չարաշահումներ էին արձանագրել: Հարուցվել էր քրեական գործ, պետական միջոցների յուրացման մեղադրանքով ձերբակալվել էր Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:

Պաշտոնական տվյալներով` ամենաշատ խախտումներն արձանագրվել էին Արարատի մարզում: Այստեղ պետությանը 83 միլիոն դրամի վնաս էր պատճառվել: Ի դեպ, այս գործի շրջանակում շրջանառում էին նաև նախկին վարչապետ, այդ տարիներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատների անունները:

Ֆինանսական վերահսկողության տեսչության տվյալներով՝ Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան համայնքին հատկացված դիզվառելիքի մոտ 65%-ը ձեռք էին բերել Աբրահամյանները՝ 35 հազարը՝ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, 13 հազարը՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին՝ Հովհաննես Աբրահամյանը:

Լրահոս
0