00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորդանանի արքայադուստրը հայկական ասացվածք մեջբերեց

© Asatur Yesayants Принцесса Иордании и глава Международного Союза по борьбе с раком Дина Майред
Принцесса Иордании и глава Международного Союза по борьбе с раком Дина Майред - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհի ծխախոտային ընկերությունները փորձում են Արևելքի երկրների և Աֆրիկայի երիտասարդությանը ծխող դարձնել, կարծում է Հորդանանի թագավորական ընտանիքի անդամ և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանը այն երկրներից է, որտեղ բիզնես են ցանկանում զարգացնել ծխախոտային խոշոր ընկերությունները, Երևանի Պետական բժշկական համալսարանում ասաց քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության ղեկավար, թագավոր Հուսեյնի անվան քաղցկեղի վերահսկման հիմնադրամի գլխավոր տնօրեն Դինա Մայրեդը։

«Քաղցկեղը վերապրածների համագումարին» ելույթ ունենալիս նա նշեց, որ նախարարություններից ոչ մեկը, ոչ մի հիվանդանոց չի կարողանում կանխել, մասնավորապես, ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղով հիվանդների թիվը։

«Պետք է գիտակցել, որ ծխախոտային ընկերությունները նպատակաուղղված են մեր երկրների վրա։ ԱՄՆ-ում և Եվրոպայում նրանց բիզնեսն արդեն կանգնել է, և նրանց նոր հաճախորդներ են հարկավոր, որոնց մոտ ծխախոտից կախվածություն կառաջացնեն… Նրանք մեծ գումարներ են ծախսում դրա վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով` նրանք պարզել են, որ եթե մարդը մինչև 24 տարեկան ծխախոտ չի փորձել գոնե մեկ անգամ, ապա նա նրանց համար պոտենցիալ հաճախորդ լինել չի կարող։ Նրանք լավ գիտեն իրենց նպատակն ու աշխատում են այդ ուղղությամբ` ներգրավելով երիտասարդությանը։

«Թոքերի քաղցկեղային հիվանդությունների շարքում Հայաստանն արդեն առաջին տեղում է։ Ծխախոտն ազդում է ոչ միայն թոքերի վրա, այլև ստամոքսի, կոկորդի, սրտի և այլն։ Անհրաժեշտ է պայքարել ծխելու դեմ։ Գիտեմ, որ հայ ժողովուրդը սիրում է իր երկիրը, որտեղ կամք գոյություն ունի՝ այնտեղ հնարավոր է ելք գտնել»,- ասաց Մայրեդը։

Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը ժամանել է Հայաստան - Sputnik Արմենիա
Հորդանանի արքայադուստր. «Շատ ոգևորված եմ Հայաստան գալով»

Նա մի հայերեն ասացվածք հիշեցրեց, որը մինչ այդ նրան ասել էր ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը. «Վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր»։

Մայրեդի խոսքով` նա սիրով է ընդունել Հայաստան այցելելու և «Քաղցկեղը վերապրածների համագումարին» մասնակցելու հրավերը։

«Մենք այցելեցինք արյունաբանական կենտրոն, այլ բժշկական հաստատություններ, իմ կարծիքով՝ դուք լավ ենթակառուցվածք ունենք, շատ լավ եք աշխատում։ Կարևոր է, որ մի շարք կրթված բժիշկ-ուսանողներ կան։ Այստեղ՝ բժշկական համալսարանում, նաև Հորդանանի ուսանողներ եմ տեսնում»,- ասաց Մայրեդը։

Նրա կարծիքով` Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ ԶԼՄ-ներին դիմելով` նա կոչ արեց սկսել պայքար ծխելու դեմ։

Երևանի պետական բժշկական համալսարանն ու Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան Երևանում «Քաղցկեղը վերապրածների համագումար» են անցկացնում։ Համագումարի հատուկ հյուրն է Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը, որը նաև Հուսեյնի անվան քաղցկեղի վերահսկման հիմնադրամի գլխավոր տնօրենն է։ Նա ընտրվել է նաև Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության ղեկավար (the International Union against Cancer — UICC), որի կազմում ընդգրկված է 950 կազմակերպություն 155 երկրից։

Русская версия

Լրահոս
0