00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

36 կետով առաջ ընկած ադրբեջանական բանակը 20 տարի պարտություն է կրում. դա անլուրջ է

© Photo : RazmInfoАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Global Firepower» պորտալն ամեն տարի ուսումնասիրություններ է կատարում աշխարհի 127 երկրների բանակներում։ Հրապարակված ցուցակում Հայաստանը 95–րդ տեղում է։ Ըստ պորտալի ուսումնասիրության` ադրբեջանական բանակն էլ 59–րդ տեղում է։ Թեմայի վերաբերյալ Sputnik ռադիոկայանի եթերում խոսել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի-Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս շատ լուրջ չվերաբերվել նման ուսումնասիրություններին, քանի որ բանակները բարդ կառույց են, իսկ դրանց հզորությունը` դժվար չափվող։

«Աշխարհում նման կազմակերպություններ շատ կան, որոնք կատարում են ուսումնասիրություններ և կանխատեսումներ։ Միշտ չէ, որ այդ ուսումնասիրություններն օբյեկտիվ են արվում, հատկապես, եթե դու գործ չունես տվյալ բանակի հետ, անձամբ չես շփվել։ Նման կենտրոնները հաշվի չեն առնում այդօրինակ բաները»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Первая репетиция парада Победы в Екатеринбурге - Sputnik Արմենիա
Փորձագետի դիտարկում. «Իսկանդեր» vs ՍԿԱԴ` ինչ է անհրաժեշտ Հայաստանին

Որպես ասվածի ապացույց` Հովհաննիսյանը մեջբերեց ուկրաինական օրինակը։ Նման կազմակերպություններից մեկը 2013-14 թվականներին ուկրաինական բանակի մարտունակությանը մեծ տեղ էր տալիս, չափման միավորներն էին` ինչքան գումար է հատկացվում բանակին, ինչքան հրասայլ, ինչքան հրետանի, ուղղաթիռ ու նավ ունեն։

«Նույն այդ տարում` 2014 թվականին, ուկրաինական բանակն ուղղակի խայտառակ եղավ, շատ լավ օրինակ է`բանակը մարտունակության քանակով կամ հատկացված գումարներով չափելու»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։

Զրուցակցի խոսքով` պետությունը կարող է ունենալ հին տեխնիկա, բայց միաժամանակ շահագործելու այնպիսի մշակույթ և փորձառություն, որ ավելի մարտունակ պահի իր տեխնիկան, քան այն պետությունը, որ ունի նոր տեխնիկա, բայց այնքան էլ լավ չի կարողանում շահագործել այն։

«Նման կառույցներում աշխատելաոճը հետևյալն է` վերցնում են առաջին եռյակը կամ քառյակը ճիշտ, որովհետև դա շատ երևացող է, հայտնի է աշխարհին, իսկ առաջին տասնյակից հետո պետություններ են, որոնք երկար չեն պատերազմել կամ իրենց մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերցնում են հրապարակված տվյալներ, դրանք ամփոփելով` պատրաստում ռեյտինգներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա շեշտեց` ամբողջ աշխարհի մակարդակով հզոր բանակ որոշելն անլուրջ է։ Այլ բան է, եթե որոշեին, թե տվյալ տարածաշրջանում որ բանակն է առավել մարտունակ։ Իրապես հզոր բանակներ էլ կան, որոնք ստուգումների համար անհասանելի են։

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի` հզորությամբ 59-րդ տեղը գրավելուն, ապա Հովհաննիսյանն ասաց. «Դա արդեն անլուրջ եմ համարում, 36 կետով առաջ ընկած բանակը 20 տարի պարտություն է կրում ամեն օր»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ Global Firepower պորտալի ուսումնասիրությունները հիմնվում են ավելի շատ երկրի բանակում զինվորական տեխնիկայի քանակի, զորքի քանակի և ծախսած գումարների վրա։ Հաշվի չի առնվում զորքի մարտունակությունը, անցած պատերազմական ուղին և այլ կարևոր մանրամասներ։

Русская версия

Լրահոս
0