00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ինքնաբացարկից հրաժարված պատգամավորների վիճակը բարդ է

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 5–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Քննարկում՝ հեռացնել

Ծառուկյան դաշինքը քննարկում է ինքնաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որևէ պաշտոնի հանձնաժողովներում և խորհրդարանական պատվիրակությունում:
ԱԺ նոր կանոնակարգով խմբակցությունը իրավունք ունի պատգամավորին քվեարկությամբ հեռացնել խմբակցությունից:

«Իրատես». Կոստանյանը՝ նախարա՞ր

ՀՀԿ-ի ինքնաբացարկ հայտնեց նախարարներից միայն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է դուրս մնացել:

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արդարադատության նախարար. բոլոր խնդիրները 100 տոկոսով չենք լուծել

Ասել է կառավարության հրաժարականից հետո արդարադատության նոր նախարար ենք ունենալու: Սա, թերևս ամենախոցելի ոլորտն է, որտեղ հանրությունը մշտապես սպասում է արմատական փոփոխություններ:

Թերթի տեղեկություններով իշխանությունում արդեն քննարկում են, թե ով կարող է լինել արդարադատության հաջորդ նախարարը: Ամենահավական թեկնածուն Գևորգ Կոստանյանն է:

«Հրապարակ». Հայտնի է՝ ով է համակարգել Ծառուկյանի դեմ ըմբոստությունը. նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։

ЦИК Армении - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 11–ը հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից

Նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն», իսկ ԿԸՀ նիստից առաջ, որը պետք է քններ դիմումների հետ վերցնելու հարցը, երբ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանն «ատչոտ» է պահանջել Աբրահամ Մանուկյանից, քանի որ իր միջնորդությամբ են Ազիզյանն ու Ղարագյոզյանը հայտնվել դաշինքի ցուցակում, նա Էդոյի հետ այցելել է Ազիզյանի առանձնատուն, որպեսզի վերջինիս իբր համոզի հետ կանգնել իր մտադրությունից։

Այնինչ ԿԸՀ-ում գրեթե նույն ժամին Մանուկյանների ներկայացուցիչը բողոքարկում էր նաև նրա որդու դիմումը։ Նշենք, որ ԲՀԿ-ական շրջանակներում խոսում են, որ իրականում «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է տվել այս 23-ին, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել»:

«168 ժամ». «Պլատոնի» թակարդը. ԵՏՄ-ի «շնորհիվ» հայկական բեռնափոխադրումները կթանկանան

«168 ժամ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Կազմակերպությունը պետք է ուսումնասիրի Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնի տնտեսական հիմնավորումները:

ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ընդհանուր հարկային դաշտ է գործելու

«Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել 12 տոննա և ավելի բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։ Այս ամենը, բնականաբար, կատարվում է որոշակի գումարի դիմաց։

Լրահոս
0