22:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ինքնասպանություն

Հայր և որդի Հակոբյաններին կախված են գտել Մալաթիայի բնակարանում

© news.bigmir
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1302

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2017թ. մայիսի 10-ին, ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում:

ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան բնակիչներն են՝ 1954թ. և 1988թ. ծնված հայր և որդի Հակոբյանները:

Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ