23:30 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյան. «Մի դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)
4010

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և բնապահպանության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ապօրինի ծառահատումների թեման։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է` ապօրինի ծառահատումների հարցում պետք է առավելագույնն անհանդուրժողական լինել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ապօրինի ծառահատումների հարցում իմ կոշտ դիրքորոշումն է՝ առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- գրել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։

«Անտառի հերը անիծում եք, մի դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք։ Բա մի անգամ եղե՞լ է, որ գաք, ասեք` այ սրան պետք է բռնեք»,- բնապահպանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետը։

թեմա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)

Գլխավոր թեմաներ