10:35 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
ՀՀ ՌԴ արռակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին

Ռուսաստանի դեսպան. Խաչատուրովը ՀԱՊԿ–ի համար լոկոմոտիվ կդառնա

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1610

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այդ պաշտոնին իր լավագույն որակները կդրսևորի, համոզված է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այդ պաշտոնում կդրսևորի իր լավագույն որակները, Sputnik Արմենիային ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Յուրի Գրիգորիևիչ Խաչատուրովին ճանաչում եմ արդեն մի քանի տարի, արժանի մարդ է։ Կարծում եմ, որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նա կդրսևորի իր բոլոր ունակությունները, որոնք նա արդեն ցուցադրել է Հայաստանի գլխավոր շտաբի պետի պաշտոնում», — ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով` Խաչատուրովը շատ բան կարող է անել կազմակերպության համար։

«Յուրի Գրիգորևիչը կդառնա կազմակերպության լոկոմոտիվը», — ասաց Վոլինկինը։

Վոլինկինը նշեց, որ Հայաստանը կազմակերպության ակտիվ անդամ է, պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով։

Русская версия

Գլխավոր թեմաներ