00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Կարեն Կարապետյանն իրեն ԱԺ նախագահի թեկնածու չի համարում

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 17-ի մամուլի տեսությունը։

Ժամանակ. «Չեմ տեսնում»

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: Երեկ «Ժամանակ»-ին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Կարեն Կարապետյանի հետ:

Հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, —ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց. «Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, մի՞թե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով»:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարապետյանի համար ընդունելի է ԱԺ նախագահի պաշտոնը

Նշենք, որ մայիսի 14-ին, Երևանի ավագանու ընտրություններին լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էին, թե արդյո՞ք վարչապետը Կարեն Կարապետյանին իրեն տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, վերջինս նշել էր. «Այո, ինչու ոչ»:

Հրապարակ. ««Ելք»-ում ԱԺ խմբակցության ղեկավար և քարտուղար կընտրեն»

ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլև ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն ԱԺ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը։ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։

Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքային» առավելություն ունի բոլոր պատգամավորների ու Էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երևանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն։

Թերթը հիշեցնենում է, որ Լոռու մարզում Մարուքյանի օգտին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն մարզից ստացած 12 հազար ձայնը «ԼՀ»-ականները վերագրում են Մարուքյանին։ Եթե ԱԺ խմբակցության ղեկավար դառնա Փաշինյանը, ապա Երևանի ավագանու խմբակցությունը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, եթե ԱԺ-ում ընտրվի Էդմոն Մարուքյանը, ապա ավագանիում «ՔՊ»-ից՝ Արայիկ Հարությունյանը։

Փաստ. «Ընտրություններում պարտված Արագած Ախոյանն «ամեն օր ծաղիկներ ու հայրենի բնություն» է նկարում»

2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն լքած ու վերջին խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված, բայց Արագածոտնի մարզում պարտված պատգամավոր Արագած Ախոյանը ոչ միայն Հայաստանում շինարարություն է անում, այլև նոր թափով լծվել է «Արևմտյան Հայաստանում հայ ինքնության վերականգնման գործին»:

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Կբացվի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի գեղանկարների ցուցահանդեսը

Նա Թուրքիայում ստեղծված «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության աշխատանքային խմբի անդամ է և լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: «Աշխատում ենք քաղաքացիական հասարակության հետ, այն շերտերի հետ, որոնց շփումներն անցնում են միմիայն Ցեղասպանության ճանաչման եւ հետևանքների վերացման խողովակով եւ այդ հարթության մեջ փորձում ենք ինքնության վերականգնման խնդիր լուծել Արևմտյան Հայաստանում և երկու ազգերի միմյանց ավելի շատ ճանաչելու»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ախոյանը:

Արագած Ախոյանը նաև «Արևմտահայոց ազգային համագումարի» մշակույթի հանձնաժողովի նախագահն է ու մշակույթով է զբաղվում: Ինչպես հայտնի է, Արագած Ախոյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է ու ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել էր, թե հնարավոր է նկարչությամբ զբաղվի:

Հայկական ժամանակ. «Ով կլինի նոր տնօրենը»

Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում եւ պատգամավոր է ընտրվել:

Арман Сагателян - Sputnik Արմենիա
Արման Սաղաթելյանը` Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն

Թերթի հետ զրույցում ասացին, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում, ամենայն հավանականությամբ, կլինի այսօր, իսկ թե երբ է հայտարարվելու թափուր պաշտոնի մրցույթ, դեռևս հայտնի չէ: Նշվեց, որ դրա համար որոշակի ժամկետ կամ վերջնաժամկետ սահմանված չէ:

Բայց արդեն իսկ շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անուններ: Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը:

Երբ նրան հարցրեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, պատասխանեց. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»:

Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված` 2016 թվականից: Մինչ այդ Հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Լրահոս
0