17:40 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արթուր Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանին ժամանակավորապես կփոխարինի առաջին տեղակալը

© Sputnik/ Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1501

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»,- ասված է հրամանում:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանն այսօր ազատվել է նախարարի պաշտոնից:

 

Գլխավոր թեմաներ