14:36 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՆԱՏՕ–ի կենտրոնակայան

Հայկական պատվիրակությունն ուղևորվել է ՆԱՏՕ–ի կենտրոնակայան

© Аssar
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պատվիրակությունը Բրյուսել է մեկնել մայիսի 17-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից անդին խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

Գլխավոր թեմաներ