01:10 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Օդանավակայանում թանկարժեք իրերով պայուսակ է գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանում թանկարժեք իրերով պայուսակ է գտնվել

zvartnoc
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները «թանկարժեք» պայուսակը հանձնել են ոստիկանության բաժին, պայուսակի տերը կարող է հետ ստանալ այն:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik.  Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծ մասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է հետ ստանալ իր գույքը:

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:

Գլխավոր թեմաներ