00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հիմնահարցի լուծման ծանրությունը

© Sputnik/Асатур ЕсаянцПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորընտիր ԱԺ–ի անդրանիկ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից հնչեցված մի շարք մտքերի, որոնք, ըստ նրա, կարող են սխալ մտայնության պատճառ դառնալ:

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի առաջարկած բանաձևը. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա»

«Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել ԼՂ հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչը ստացվեց և դա բնական է: Պնդել, որ անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, նշանակում է մեղանչել իրականության դեմ: Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերին փաստաթուղթը չէր հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը: Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում՝ այս անգամ համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով: Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ 20 տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե այն ժամանակ, թե հիմա դրան մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ:

«Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդ տեսակետը չի կարող ընդունելի լինել: Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է:

«Այս մոտեցումն էր արտահայտված Կազանի փաստաթղթում: Թեպետ այն մերժվեց Ադրբեջանի կողմից, սակայն նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ: Այո, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների՝ տեղի տալու ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է:

Այո, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում, և ոչ մի օր ավել, չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը: Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը: Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք»,- նշեց նա:

Լրահոս
0