21:28 20 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.02
  • GBP634.24
  • EUR557.50
  • RUB7.59
Կառավարություն

ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3310

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին որոշում է կայացել։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որի համաձայն` կառավարությունը դադարեցնում է լիազորությունները։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- նշված է հրամանագրում։

Գլխավոր թեմաներ