ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Դատապարտյալների արտահանձնումն այն երկիր, որի քաղաքացի են նրանք, համապատասխանում է 1946 թվականից գործող միջազգային իրավունքի նորմին։ Հենց այդ ժամանակ է ընդունվել համապատասխան կոնվենցիան, հայտնեց 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Ճիշտ այդպես Հայաստանին են արտահանձնում մեր քաղաքացիներին, որոնք դատապարտվել են այլ պետությունների տարածքում», — ընդգծեց նա։
Կոստանյանը կոչ արեց ուսումնասիրել Հրաչյա Հարությունյանի գործը, որը մեղադրվել էր Ռուսաստանում խոշոր ՃՏՊ-ից հետո Նոր Մոսկվայում, Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովի հետ նրա արտահանձնման համատեքստում։
«Երկու դեպքում էլ գործ ունենք արտահանձնման հետ»,- ընդգծեց Կոստանյանն, ավելացնելով, որ պատիժը կրելու վայրի մասին հարցերը կարգավորվում են համապատասխան բանաձևերով։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյո՞ք Պերմյակովը Ռուսաստանում է կրելու պատիժը, Կոստանյաննը պատասխանեց. «Անձամբ ես կարծում եմ, որ այդպես էլ լինելու է»։ Վերոնշյալ միջազգային բանաձևերի խախտումների փաստին անդրադառնալով, Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի համաներումը հակասում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Նրա խոսքով` տվյալ հարցը ուսումնասիրվում է Եվրոպական խորհրդարանում, որը համապատասխան գնահատական կտա։