04:14 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գևորգ Կոստանյան

Նախկին դատախազը հույս ունի, որ Պերմյակովը կկրի ամբողջ պատիժը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2021

Դատապարտյալների արտահանձնումն այն երկիր, որի քաղաքացի են նրանք, համապատասխանում է 1946 թվականին ընդունված միջազգային իրավունքի նորմին, հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Դատապարտյալների արտահանձնումն այն երկիր, որի քաղաքացի են նրանք, համապատասխանում է 1946 թվականից գործող միջազգային իրավունքի նորմին։ Հենց այդ ժամանակ է ընդունվել համապատասխան կոնվենցիան, հայտնեց 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Ճիշտ այդպես Հայաստանին են արտահանձնում մեր քաղաքացիներին, որոնք դատապարտվել են այլ պետությունների տարածքում», — ընդգծեց նա։

Կոստանյանը կոչ արեց ուսումնասիրել Հրաչյա Հարությունյանի գործը, որը մեղադրվել էր Ռուսաստանում խոշոր ՃՏՊ-ից հետո Նոր Մոսկվայում, Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովի հետ նրա արտահանձնման համատեքստում։

«Երկու դեպքում էլ գործ ունենք արտահանձնման հետ»,- ընդգծեց Կոստանյանն, ավելացնելով, որ պատիժը կրելու վայրի մասին հարցերը կարգավորվում են համապատասխան բանաձևերով։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյո՞ք Պերմյակովը Ռուսաստանում է կրելու պատիժը, Կոստանյաննը պատասխանեց. «Անձամբ ես կարծում եմ, որ այդպես էլ լինելու է»։ Վերոնշյալ միջազգային բանաձևերի խախտումների փաստին անդրադառնալով, Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի համաներումը հակասում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Նրա խոսքով` տվյալ հարցը ուսումնասիրվում է Եվրոպական խորհրդարանում, որը համապատասխան գնահատական կտա։

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25