15:38 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Ара Баблоян

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5310

Վեցերորդ գումարման ԱԺ–ի առաջին նիստում պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի նոր նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Արա Բաբլոյանն ու Էդմոն Մարուքյանը։ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արա Բաբլոյանը։

Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ։

էդմոն Մարուքյանի թեկնածությունն առաջադրել էր «Ելք» դաշինքը։

Քվերակության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը։

105 պատգամավորներից քվերակությանը մասնակցել էր 100-ը, Բաբլոյանին կողմ էր քվեարկել 88, դեմ` 12 պատգամավոր։ Էդմոն Մարուքյանին կողմ էր քվեարկել` 12, դեմ` 88 պատգամավոր։

Նիստի սկզբում, երբ առաջադրվեց Բաբլոյանի թեկնածությունը, նա ելույթ ունեցավ և շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ԱԺ-ի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Երախտագիտություն եմ հայտնում նման վստահության համար։ Համոզված եմ, որ խորհրդարանի կառավարման անցման քաղաքական որոշման արդյունավետությունը պայմանավորված է լինելու յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ու հետևողական աշխատանքով»,- ասաց Բաբլոյանը։

6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին:

Գլխավոր թեմաներ