04:13 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Մենք ենք, մեր սարերը

ԱԺ–ն գոհ է Մինսկի խմբի հայտարարությունից

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1810

ՀՀ ազգային ժողովում դրական են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որում համանախագահները դատապարտում են Ադրբեջան գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի գործողությունները հասցեական դատապարտող հայտարարությունը ստիպված քայլ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Թերևս, հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հասցեական հայտարարությամբ և հստակ մատնանշեցին, որ շփման գծում լարվածություն առաջացնելու և հրադադարի ռեժիմի խախտումների հեղինակն Ադրբեջանն է: Ես կարծում եմ` մենք պետք է ողջունենք համանախագահների այս հայտարարությունը»,- ասաց Ֆարմանյանը:

Նա ՄԽ համանախագահներին հորդորեց տվյալներ հավաքել շփման գծում լարվածության հետևանքով ադրբեջանական զինուժի կորուստների մասին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը թաքցնում է իր մարդկային կորուստները՝ մոլորության մեջ դնելով սեփական հասարակությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են:

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25