00:43 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Քարաթափում

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու. զգուշացնում է Արցախի ԱԻՆ–ը

David Galstyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14110

Արցախի Հանրապետության ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ Շահումյան-Սոթք ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է լինելու:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Մայիսի 19-ին, ժամը 14:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում` պայթեցման միջոցով:

«Մայիսի 23-ին տվյալ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:

 

 

Գլխավոր թեմաներ