14:11 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Տեխաս

Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

© AFP 2018 / GUILLERMO ARIAS
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (111)
4831

Տեխաս դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն թուրքական ընդդիմության»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

թեմա:
Հայոց ցեղասպանություն (111)

Գլխավոր թեմաներ