04:18 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Անձրև

Նորից անձրև, մշուշ, ամպ… Նաև՝ կարկուտ ու ամպրոպ

Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9510

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը, հատկապես ուժեղ կարտահայտվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` առանձին հատվածներում կտեղա ինտենսիվ կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ին, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 24-26, երեկոյան՝ 19-21 աստիճան ջերմություն։

Երևանի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.20C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C։

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25