05:26 13 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում

AuroraPrize-ի դափնեկիր. նոր սերունդը հրաժարվում է զոհի կարգավիճակից

© Sputnik/ Ani Liparityan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3210

AuroraPrize-ին մասնակցելու համար Հայաստան ժամանած դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. AuroraPrize մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեց հավերժական կրակի մոտ:

Գործընկերների և Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ հայկական պատմության ողբերգական էջերին:

Ծաղիկները հավերժ կրակի մոտ խոնարհելուց հետո Բարանկիցեն անվանական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում, ինչպես նաև գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

  • Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    © Sputnik/ Ani Liparityan
  • Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    Ani Liparityan
  • Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    © Sputnik/ Ani Liparityan
  • Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում
    © Sputnik/ Ani Liparityan
1 / 4
© Sputnik/ Ani Liparityan
Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդում

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես շատերն այդպես էլ մինչև օրս չհասկացան, որ մարդկության դեմ նման ոճրագործություն է տեղի ունեցել… Միաժամանակ, ես ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին նրա համար, որ պահպանեց իր արժանապատվությունն ու մասամբ հաշտվեց պատմության հետ»,- ասաց Բարանկիցեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում լուսանկարներին և ցուցանմուշներին ծանոթանալուց հետո:

Նրա խոսքով` հայերը քաջություն գտան թերթելու պատմության այդ դաժան էջը, նոր և լուսավոր օրերին ընդառաջ գնալ:

«Սա հույս է տալիս ինձ հավատալու, որ վաղը նման ցեղասպանություններ այլևս չեն լինի: Ժամանակն է ոտքի կանգնել և հասնել նրան, որ մարդիկ սկսեն պայքարել նման հանցագործությունները ժխտելու դեմ»,- ընդգծեց Բարանկիցեն:

Նա շնորհավորեց հայ կանանց, նշեց, որ թանգարանի լուսանկարներն ու պատմությունը խոսում են այն մասին, թե որքան բարձր են նրանք գնահատել իրենց արժանապատվությունը:

Այդ ամենը, Բարանկիցեի խոսքով, ոգեշնչում է հայրենի Բուրունդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարելու: Նա հույս ունի հասնել համաշխարհային հանրության արձագանքին:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը մի շարք երկրների կողմից:

«Մեր սերունդը չի հանդուրժելու նման հանցագործությունները: Երբեք մի՛ հանձնվեք… Նոր սերունդը հրաժարվում է զոհ դառնալ»,- ասաց մրցանակի հյուրը:

Նա ավելացրեց, որ «Ավրորայի» կազմակերպիչների հատկացրած միջոցներով կարողացել է հարյուրավոր երեխաներին հույս նվիրել, իսկ Հայաստան այցելությունը նրան հանգստություն պարգևեց:

«Երբ ես ժամանեցի այստեղ անցյալ տարի, կարծես հոգու հանգստություն լիներ: Տեսնել, որ մարդիկ, ովքեր այդքան տառապել են, ցանկանում են մխիթարել ուրիշներին, նրանց մտահոգում են իմ երեխաների, Կոնգոյի երեխաների, Բրազիլիայի, Եթովպիայի և Էրիթրեայի երեխաների կյանքը` պարզապես աննկարագրելի է: Այն երեխաները, որոնք փրկություն գտան «Ավրորայի» մրցանակի շնորհիվ, կփոխեն այս աշխարհը: Իսկ դա նշանակում է, որ մենք երբեք պետք է չհանձնվենք, պետք է առաջ գնանք»,- ասաց նա:

Կյանքն ավելի լավը դարձնել կարող է միայն կրթությունը, համոզված է Մարգարիտը, այդ պատճառով նա գումարի մի մասը ծախսել է երեխաներին համալսարանական կրթություն տալու համար:

«Կրթությունն ամենահզոր զենքն է, միայն դա կարող է մեր աշխարհն ավելի լավ դարձնել: Եվ, երբ ես «Ավրորայի» միջոցներով երեխաներին համալսարան եմ ուղարկում, ինձ համար դա երաշխիքն է, որ ցեղասպանությունները չեն կրկնվի: Մենք լավ ղեկավարներ, բժիշկներ, նախարարներ կունենանք, նշանակում է, որ այս աշխարհում ապրելն ավելի հեշտ կդառնա»,- նշեց Մարգարիտը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանության ականատեսների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այդպիսով, շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կենցաղը:

Русская версия

Գլխավոր թեմաներ